Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցեցին «Читаем русскую поэзию об Армении» միջբուհական հանրապետական մրցույթին

Պոլիտեխնիկի ուսանողները մասնակցեցին «Читаем русскую поэзию об Армении» միջբուհական հանրապետական մրցույթին

Մոսկվայի տուն, մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վ․ Կարապետյանի անունից շնորհակալական նամակ է ուղարկվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գ․ Վարդանյանին՝ «Читаем русскую поэзию об Армении» մրցույթի շրջանակներում Պոլիտեխնիկական համալսարանի ակտիվ մասնակցության և Երևանում Մոսկվայի տան հետ համագործակցության համար։

Նամակը վերաբերում է ս.թ. նոյեմբերի 13-ին և 20-ին (I և II փուլերով) Հայաստանում «Россотрудничество» գործակալության շրջանակներում տեղի ունեցած «Читаем русскую поэзию об Армении» միջբուհական հանրապետական մրցույթին:

Մրցույթը կազմակերպել էին Մոսկվայի կառավարության կրթության նախարարությունը, Երևանում Մոսկվայի տունը և Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը:

Մրցույթին մասնակցում էին հայաստանյան ինը բուհերի ուսանողներ` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Երևանի պետական մանկավարժական համալսարանից, Երևանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղից, Բրյուսովի անվ. պետական համալսարանից, Հայաստանի ճարտարապե­տա­շինարարական ազգային համալսարանից, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետհա­մալսարանից, Շիրակի Նալբանդյանի անվան պետհամալսարանից, Թատրոնի և կինոյի Երևանի պետական ինստիտուտից:

Մեր համալսարանից մրցույթին մասնակցում էին ՏՀՏԷ ինստիտուտի ուսանողներ Լիլիթ Ասիլբեկյանը, Աննա Երկանյանը, Լևոն Հունանյանը, Աննա Աստակոլունցը, Լիլիթ Սոլկարյանը, ովքեր ստացան պատվոգրեր և հուշագրեր (ռուսաց լեզվի դասախոս, ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Սեդա Ասատրյան):

ՏՀՏԷ ինստիտուտի ուսանող Տիգրան Խաչատրյանը գրավեց մրցանակային III տեղը: