ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
|
Սկիզբ |
|
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԵՄԱ 1.Դասընթացի բովանդակությունը, առարկան և խնդիրները
Կտրող գործիքի հիմնական մասերը և կոնստրուկտիվ տարրերը:
Կտրող գործիքի պատրաստման համար օգտագործվող նյութերը:
Մետաղների կտրման գործընթացն ապահովող շարժումները, դրանց տարատեսակները, քանակը, նշանակությունը: Մշակվող, մշակված և կտրման մակերևույթները: Կտրման արագությունը, մատուցումը և խորությունը:
|
ԹԵՄԱ 2. Կտրման տարրերը և հանվող շերտի չափերը շրջատաշման ժամանակ
Հանվող շերտի հաստությունը, լայնությունը և կտրվածքի մակերեսը:
|
ԹԵՄԱ 3.Տաշեղագոյացումը կտրման ժամանակ
Տաշեղի տեսակները և նրանց առաջացման պայմանները՝ տարրային, աստիճանավոր, հոծ և մակաբեկված տաշեղներ: Տաշեղի կծկման գործակիցը և նրա որոշման փորձնական եղանակները:
|
ԹԵՄԱ 4.Կտրման դիմադրության ուժը
Կտրման դիմադրության ուժը և նրա բաղադրիչները ընդունված կոորդինատային համակարգում:Կտրման հզորությունը:
|
ԹԵՄԱ 5.Ջերմային երևույթները կտրման ժամանակ
Ջերմային երևույթների ուսումնասիրության եղանակները, արհեստական և բնական ջերմազույգեր: Ջերմության առաջացման աղբյուրները և նրա բաշխումը դետալի, գործիքի և տաշեղի միջև: Ջերմային բալանսի հավասարումը:
|
ԹԵՄԱ 6.Քսուկահովացնող հեղուկների դերը կտրման ժամանակ
Քսուկահովացնող հեղուկների տեսակները և նրանց ազդեցությունը կտրման գործընթացի վրա:
|
ԹԵՄԱ 7.Կտրիչների մաշումը
Կտրիչների մաշման պայմանները: Մաշման ֆիզիկական բնույթը:
|
ԹԵՄԱ 8. Խառատային և այլ կտրիչներ
Խառատային անցումային կտրիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Այլ շրջատաշ ծառատային կտրիչների տիպերը և կոնստրուկտիվ յուրահատկությունները:
|
ԹԵՄԱ 9.Անցքամշակման գործիքներ
Պարուրաձև գայլիկոնի կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Անցքալայնիչների կոնստրուկտիվ տարրերը և երկրաչափական պարամետրերը: Գլանային անցքակոկիչներ, կոնստրուկցիան և երկրաչափական պարամետրերը:
|
ԹԵՄԱ 10.Ֆրեզներ
Ֆրեզների նշանակությունը և նրանց տարատեսակները: Կարծր համաձուլվածքով սարքավորված ֆրեզների կոնստրուկցիոն յուրահատկությունները:
|
ԹԵՄԱ 11.Ձգիչներ
Ձգիչների կոնստրուկցիոն տարրերը և երկրաչափական պարամետրերը:
|
ԹԵՄԱ 12.Աբրազիվային գործիքներ
Հղկման սխեմաները, հղկման գործիքների տեսակները, նրանց բնութագրերը: Հղկման հաստոցների տեսակները, մշակման սխեմաները, դերն ու նշանակությունը: Վերջնամշակման հաստոցներ:
|
|
|