Պոլիտեխնիկ այցելեցին Լեհաստանի կիբերանվտանգության կենտրոնների ներկայացուցիչները

Պոլիտեխնիկ այցելեցին Լեհաստանի կիբերանվտանգության կենտրոնների ներկայացուցիչները

Ս․ թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը՝ ի դեմս Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցի, Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Հրանուշ Թովմասյանի, Թվային տեխնոլոգիաների տնօրեն Ռուբեն Աղգաշյանի և Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գեորգի Մարգարովի ընդունեց Լեհաստանի կիբերանվտանգության կենտրոնների ներկայացուցիչների պատվիրակությանը։ Լեհական պատվիրակության կազմում էին CyberMadeInPoland կլաստերի գործադիր տնօրեն Լուկաշ Գավրոնը (Łukasz Gawron), Cybersecurity հիմնադրամի նախագահ Միրոսլավ Մայը (Miroslaw Maj), ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Լեհաստանի պատվիրակության այցի գլխավոր նպատակներից էր ուրվագծել կիբերանվտանգության ոլորտում համագործության սահմանները, կապ հաստատել հայաստանյան գործընկերների հետ, ինչպես նաև համագործակցություն սկսել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում կրթություն տրամադրող համալսարանների հետ:

Պրոռեկտոր Ս․ Ասատրյանցը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Պոլիտեխնիկական համալսարան կատարած այցելության համար և հույս հայտնեց, որ քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի ունենալ կայուն և երկարատև համագործակցություն:

Լեհաստանի կիբերանվտանգության կենտրոնների ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպության առաքելության և գործունեության, ինչպես նաև կիբերանվտանգությանը վերաբերող մի շարք նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ ներկայացնելով Լեհաստանում իրենց ծավալած գործունեությունը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ քննարկման, մտքերի փոխանակման և առաջարկների համար: