Մենք
Կարգախոս՝
Կրթված սերունդ՝ հզոր հայրենիքի երաշխիք:
Այս հարթակը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ մեր մեծ և համերաշխ պոլիտեխնիկական ընտանիքին: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր մանկապարտեզի գործունեությանը, ծրագրերին, նորություններին, առօրյաին և միջոցառումներին վերաբերվող տեղեկատվությանը:
Ունենալով ժամանակակից կրթատեխնիկական բազա և ուսումնամեթոդական նոր ծրագրեր՝ նպատակ ունենք ապահովել մեր սաների զարգացումը տեխնոլոգիական և ինժիներական ուղղություններով:
ՀԱՊՀ մանկապարտեզը իր գործունեության ավելի քան 36 տարիների ընթացքում կրթված և բանիմաց սերունդներ է ճանապարհել հանրակրթական դպրոցներ: Նրանց մեծ մասը ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ինչը վկայում է դեռ պարտեզում տեխնոլոգիական գիտելիքների ամուր հիմքերի ստեղծման մասին:
Սա լավագույն գնահատականն է , որ կարող է ակնկալել յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Նպատակ՝
Մեր նպատակն է նպաստել երեխաների համակողմանի զարգացումը , մասնավորապես զարգացնել ուշադրությունը, խոսքը, տրամաբանական մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը և կամային որակները:
Վայր: 19-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 560545, Էլ-փոստ: [email protected]