Ծառայություններ

Գլխավոր / Մանկապարտեզ / Ծառայություններ
  • Երկարօրյա խմբակ (այս դեպքում մեկ ժամ ավելանում է մինչև 18:30)
  • Էքսկուրսիաների կազմակերպում
  • Լեզուների ուսուցում
  • Նախապատրաստում դպրոցին
  • Տոնական միջոցառումների կազմակերպում
  • Շախմատի ուսուցում

   Կրտսեր 1-ին

Կրտսեր 1-ին խմբում երեխաների խոսքը զարգանում է հատուկ կազմակերպված ուսումնական պարապմունքներով:  2-3 տարեկան երեխաները շատ հետաքրքրասեր և դիտունակ են:  Մեր նպատակն է երեխայի մեջ սերմանել վարքի և շփման կուլտուրա: Այս խմբի յուրաքանչյուր երեխայի  հետ անցկացվում է անհատական մոտեցում, որի որոշիչ մեթոդը դաստիարակի անմիջական շփումն է: Դաստիարակի կողմից օգտագործվում են խաղային հնարներ , որոնք դրական հուզումներ են առաջացնում: Երեխան սովորում է խաղալով , բացառապես խաղային մեթոդներով և խաղային իրավիճակներում:

Կրտսեր 1-ին խմբում անցկացնում են հետևյալ պարապմունքները՝

  • Մայրենի լեզու
  • Վաղ գրաճանաչություն
  • Գեղարվեստական գրականություն
  • Էկոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Կերպարվեստ (նկարչություն, ապլիկացիա, կառուցողական, ծեփ, կավագործություն)
  • Ֆիզկուլտուրա
  • Երաժշտություն
  • Պար

    Միջին խումբ

Միջին խմբի կրթական ծրագիրը կազմված է 4-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների հիման վրա՝ այդ տարիքի երեխաների դաստիարակության, ուսուցման և հոգեֆիզիոլոգիական հնարավորությունների հաշվառմամբ:

Կյանքի 4րդ տարին թևակոխած երեխաների մոտ շարունակվում են ձևավորվել ինքնուրույնություն և փոքր դժվարություններ հաղթահարելու կարողություն: Դաստիարակն ուշադրություն է դարձնում երեխաների ունակությունների ձևավորմանը, հարգալից հաղորդակցության կանոնների կատարմանն և կազմակերպված վարքագծին:

Մեր առաջատար նպատակներն են՝ երեխայի տարիքային և անհատական առանձնահատկություններն համապատասխան հոգեկան ու  ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովումը՝ կյանքին և արդի հասարակությանն՝ ըստ ամենայնի նախապատրաստելու ակնկալիքով: 4-5 տարեկան երեխաների մեջ ձևավորվում են գեղագիտական զգացողություններ , որոնք արտահայատվում են երաժշտության ընկալման, ձայնակցման, պարերի և խաղերի կատարման ժամանակ:

Մեր նպատակն է խթանելու երեխայի զարգացման բոլոր ոլորտները:

Այս տարիքի երեխաները  աճում են  շարժման մեջ և զարգանում համամասնորեն: Նրանց արարքներ առավել տրամաբանված են ավելի կանխատեսելի: 4-5 տարեկան երեխաները սկսում են կատարելագործել կերպարային մտածողությունը և տրամաբանական մտածողության շնորհիվ սկսում են առանձնացնել առարկաների ընդհանուր նշանները, խմբավորել դրանք ըստ արտաքին հատկանիշների նյութի և նշանակության, հասկանալ երևույթների պատճառահետևանքային պարզագույն կապերը, վերլուծել հակադրել ,համադրել , ընդհանրացնել դեպքերն ու փաստերը: Հաշվի առնելով երեխայի արտակարգ զարգացած և ճկուն երևակայությունը համուզված կարելի է ասել , որ նա անպայման ինչ- որ բան կհասկանա ամենաբարդ բացատրությունից անգամ:

Ծրագիրը հենվում է կառուցողական տեսության վրա, որի կենտրոնում երեխայի բնական ու համակողմանի զարգացումն է: Օգտագործված են նախադպրոցական կրթության ոլորտի , մանկավարժական , նորարարական մեթոդաբանության և տեխնոլոգիայի հիմունքները::

Ըստ ծրագրի առանձնացված են հետևյալ բաժինները՝

  • Մայրենի լեզու
  • Վաղ գրաճանաչություն
  • Գեղարվեստական գրականություն
  • Էկոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Կերպարվեստ (նկարչություն, ապլիկացիա, կառուցողական, ծեփ, կավագործություն)
  • Ֆիզկուլտուրա
  • Երաժշտություն
  • Պար

   Ավագ խումբ

Հաշվի առնելով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների հիմնական սկզբունքները՝ դրանց կառուցվածքը և գործառույթները, որոնք ներառում են կրթադաստիարակչական հիմնական ուղղությունները և բովանդակության բաղադրիչները, 5-6 տարեկան երեխային ներկայացվող ընդհանուր կրթական պահանջները՝ այդ տարիքի երեխաների զարգացման փուլին համապատասխան ակնկալիքները:  Մեր նպատակն է 5-6 տարեկան երեխաների մեջ սերմանել սերը դեպի հայրենիք, ընտանիք , ազգային ավանդույթներ , մայրենի լեզվի շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը: Մանկապարտեզը մի  միջավայր է, որը նախատեսված է երեխաների ստեղծագործական գործունեությունը խրախուսելու ոգեշնչելու համար:

Մանկապարտեզը իր յուրահատուկ խաղի միջոցով  դաստիարակում է որպես եռանդուն երեխաներ:

Երեխաների ուսուցման արվեստը

Ուսուցումը սկսվում է տանը, բայց տեխնիկապես այն կսկսվի այն պահից երբ Ձեր երեխային գրանցեք որևէ մանկապարտեզ: Մանկապարտեզը կարևոր փուլ է յուրաքանչյուր երեխայի կյանքում, քանի որ այն անցումային շրջանի է տանից դեպի մանկապարտեզ:

Մանկապարտեզի երեխաներին ուսուցանելը հատուկ հնարավորություն է երեխաներին դպրոցին ծանոթացնելու և նրանց մեջ սերմանելու սերը դեպի սովորելը: Դա ամենահաճելի և միևնույն ժամանակ դժվարին գործերից մեկը:

Թվարկենք մի քանի մեթոդներ՝

  • Համագործակցային մեթոդ

Համագործակցային մեթոդը խմբավորում է երեխաներին զույգերի կամ փոքր խմբերի, նրանց առաջադրանք է առաջադրվում կատարել: Ուսուցման այս մեթոդը խթանում է հասակակիցների նկատմամբ հարգանքը և զարգացնում է միմյանց հետաքրքրությունների , հմտությունների և կարիքների ըմբռնումը:

  • Գործնական մեթոդ

Գործնական մոտեցումը մեթոդ է , որը  խրախուսում է երեխաներին սովորել օրինակով: Սովորել զարգացնել քննադատական մտածողությունը և լուծել խնդիրները:

  • Խաղի մեթոդ

Մանկապարտեզը երեխաներին տալիս է խաղալու մեծ հնարավորություններ: Մանկավարժները իրենց փորձով և գաղափարներով խաղը վերածում են ուսումնական փորձի: Երեխաներն ավելի Ոգևորված են սովորում եթե տվյալ առարկան դարձնում ենք զվարճալիք:

Երեխաներին փոխանցված կրթությունը և խնամքը կարևոր դեր են խաղում երեխաների հետագա զարգացման գործում այն ուղված է երեխայի սոցիալական էմոցիոնալ ճանաչողական և ֆիզիկական կարիքների ամբողջական զարգացմանը՝ ողջ կյանքի ընթացքում ուսման և բարեկեցության ամուր և լայն հիմքերի ստեղծմանը: Մանկապարտեզի երեխաների ուսուցանելու արվեստր ոչ թե մրցակցային այլ դաստիարակող և աջակցող է երեխաները սովորում են զվարճալի և գրավիչ գործողությունների միջոցով, ինչպիսիք են արվեստը և երաժշտությունը խաղի ժամանակ վերածելով կարևոր ճանաչողական շարժիչ հմտությունները և սոցիալական հմտություններ սերմանելու հնարավորություններ:

Մանկապարտեզի մանկավարժները անբաժանելի դեր են խաղում վաղ մանկության զարգացման մեջ՝ խթանելով հիմնական ինտելեկտուալ և սոցիալական հիմքերը:

Երեխաներին հաջողությամբ ուսուցանելը զվարճանքի և սովորելու միջև ճիշտ հավասարակշռություն գտնելն է:

Սնունդը, խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը՝  ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Մենք գիտենք որ զարգանալու  և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն միասին: Առավելությունը տալով խաղին՝ լինի դա իրական կյանքում թվային աշխարհում թե երկուսն ել համատեղ:

Դպրոցին նախապատրաստելու տեսակետից ծրագիրը կարևորում է երեխայի խոսքը , լեզվամտածողությունտ , գրաճանաչության զարգացումը: Նախատեսվում է արդյունավետ աշխատանք՝ գրաճանաչության նախապատրաստում, գրավոր խոսքի նախապատրաստում ,հնչյունային լսողության զարգացում:

Ըստ ծրագրի առանձնացված են հետևյալ բաժինները՝

  • Մայրենի լեզու
  • Վաղ գրաճանաչություն
  • Գեղարվեստական գրականություն
  • Էկոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Կերպարվեստ (նկարչություն, ապլիկացիա, կառուցողական, ծեփ, կավագործություն)
  • Ֆիզկուլտուրա
  • Երաժշտություն
  • Պար

Մեր նպատակն է զզարգացնել 5-6 տարեկան երեխաների  խոսքը , լեզվամտածողությունը, տրամաբանությունը, գրաճանաչությունը և ընդհանուր ճանաչողական զարգացումը:

Նախադպրոցական կրթության կարևոր նպատակներից է երեխաների մեջ սերմանել և մշակել այնպիսի որակներ ու հատկություններ, ինչպիսիք են` քննադատական մտածողությունը, հետաքրքրասիրությունը, անմիջականությունը, զարմանքը, երևակայությունը, աշխատանքից գեղագիտական հաճույք ստանալը: Բոլոր երեխաներն ունեն այս հատկությունները փոքր հասակում, բայց հաճախ կորցնում են դրանք կյանքի առաջին տասնամյակում: Մինչդեռ այս հատկությունները կարևոր դեր են խաղում սովորելու գործընթացում: Մյուս կողմից՝ աշխարհը միասնական է և երեխան այն ընկալում է որպես ամբողջական միասնություն։ Ուստի շրջապատող աշխարհին երեխային ծանոթացումը, հատկապես վաղ տարիքում, չի կարելի մասնատել այսպես կոչված «առարկաների» (մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, երաժշտություն և այլն), դա կարող է աշխարհի մասին մասնատված պատկեր ստեղծել։ Այս խնդրի լավագույն լուծումը ինտեգրված ուսուցումն է, երբ իրեն շրջապատող աշխարհի որևէ կոնկրետ երևույթ երեխան ուսումնասիրում է միաժամանակ մի քանի տեսանկյունից (ուսումնասիրում է, հասկանում, հաշվում այն, փորձում ու փորձարկում, նկարում, ծեփում, խոսում և երգում դրա մասին, խաղարկում դրա հետ կապված իրավիճակներ և այլն)։ Նշված նպատակին հասնելու արդյունավետ ուղիներից մեկը ուսումնառությունը ինտեգրված թեմատիկ դասերի միջոցով կազմակերպելն է:

 

Երեխային դպրոցին նախապատրաստումը շատ կարևոր է: Անհրաժեշտ է մանկապարտեզն ու դպրոցը ուսուցման ձևերով և մեթոդներով մոտեցնել միմյանց : Այս երկու ոլորտի աշխատանքները պետք է ունենան ընդհանրություններ, պարտականություններ, պարապմունքներ և այլ նմանատիպ գործունեություններ:Աշխատանքների շնորհիվ հասնել նրան, որ երեխան ինքը գիտակցի գիտելիքի և կարողության պատճառահետևանքային կապերը, և կարողանա առանձնացնել գլխավորը երկրորդականից:

Այս ամենին զուգահեռ  կազմակերպվում է նաև օրվա ռեժիմ, կոփիչ միջոցառումներ՝ տարվա տաք և ցուրտ եղանակներին:

  • 3 անգամյա բարձրակարգ սնունդ
  • Անձնական պահարաններ
  • Հարմարավետ խմբասենյակ
  • Ննջասենյակ
  • Առանձնացված սանհանգույց ա,ի
  • Ծնողին տեսանելի ճաշացանկ
  • Կենտրոնացված ջեռուցում
  • Յուրաքանչյուր խմբի առանձնացված մուտք
  • Ընդհարձակ խաղահրապարակ
  • Ֆիզկուլտուրայի դահլիճ
  • Բակային տեսահսկում
  • Շաբաթ
  • Կիրակի
  • Մայրենի լեզու
  • Վաղ գրաճանաչություն
  • Գեղարվեստական գրականություն
  • Էկոլոգիա
  • Մաթեմատիկա
  • Կերպարվեստ (նկարչություն, ապլիկացիա, կառուցողական, ծեփ, կավագործություն)
  • Օտար լեզուներ (անգլերեն ռուսերեն)
  • Ռոբոտաշինություն
  • Ֆիզկուլտուրա
  • Երաժշտություն
  • Պար
  • 105 000 ՀՀ դրամ

Վայր: 19-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 560545, Էլ-փոստ: [email protected]