Մենք
Վարչության պետ
Պատմությունը
Համալսարանի հիմնադրման օրվանից նրա անբաժանելի մասն է հանդիսացել միջազգային կապերի բաժինը, որը տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անվանումներով իր գործունեությունն է իրականացրել՝ որպես բաժին կամ վարչություն:
Ներկայիս վարչությունը, որն իր մեջ ներառել է նաև Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժինը, 2011 թ․-ին ստեղծված վարչության ժառանգորդն է:
Վարչությունը վերակազմավորվել է 2022թ․-ին՝ որպես Միջազգային հարաբերությունների վարչություն 3 բաժնով՝
- Միաջազգայնացման և արտաքին կապերի բաժին,
- Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժին
- Օտարերկրյա ուսանողների բաժին:
ՀԱՊՀ-ը համաշխարհային խաչմերուկում
ՀԱՊՀ-ը Հայաստանի ամենամիջազգային համալսարաններից է և առանձնահատուկ է մշակութային բազմազանությամբ: Այստեղ սովորում են ներկայացուցիչներ բազմաթիվ երկրներից (Իրան, Սիրիա, Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Վրաստան, Հնդկաստան, Նեպալ, Լիբանան, Քուվեյթ, Մեքսիկա, Թուրքիա, Չինաստան և այլն):
Բազմաթիվ են համագործակցության պայմանագրերն օտարերկրյա գործընկերների հետ՝ կրկնակի դիպլոմների շնորհմամբ ծրագրերի, կարողությունների զարգացման, կրեդիտային շարժունության և միջբուհական բազմաբնույթ համագործակցության շրջանակներում։
ՀԱՊՀ-ը եվրոպական, ասիական, ԱՊՀ-ի երկրների լավագույն համալսարանների ցանցային փոխգործակցության կենտրոն է:
ՀԱՊՀ-ում մշակվում և հաջողությամբ իրականացվում են մի շարք նախագծեր և ծրագրեր ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի, Բրիտանական խորհրդի և ՀՀ-ում գործող դեսպանությունների հովանու ներքո։
ՀԱՊՀ-ն առանձանում է նաև միջազգային առաջադեմ ասոցիացիաներին անդամակցությամբ, մասնավորապես BSUN (Black Sea Universities Network), EUA (European University Association), АТУ (Ассоциация технических университетов), СУ СНГ (Сетевой университет Содружества независимых государств) և այլն:
Համալսարանը արդյունավետ գործընկերային հարաբերություններ ունի մի շարք առաջադեմ միջազգային կազմակերպությունների հետ՝ ի դեմս Synopsys, National Instruments, Microsoft, Kaspersky Lab, Magate, Siemens, Beeline, РосАтом, Ucom, Rostelecom, Schenider Electric, Phillip Morris, Cisco, Rusal Armenal, Tashir Group և այլն:
Ակադեմիական փոխանակումներ և պրակտիկա, արտագնա շարժունություն, գիտական համագործակցություն, համատեղ դրամաշնորհային նախագծեր և մշակութային միջոցառումներ և այլն. միջազգային գործունեությունը ամենուր է ՀԱՊՀ-ում:
Համագործակցության ուղղությունները
- Համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր՝ կրկնակի դիպլոմի շրջանակներում
- Կրթական ծրագրեր անգլերեն և ռուսաց լեզվուներով՝ կրթական երեք աստիճաններում և նախապատրաստական մակարդակում
- Ակադեմիական և վարչական շարժունության ծրագրեր
- Ուսանողների կրեդիտային շարժունության ծրագրեր
- Անդամակցություն միջազգային կազմակերպություններում և ասոցիացիաներում
- Համագործակցություն ցանցային համալսարաններում
- Կարողությունների զարգացման համատեղ նախագծեր
- Դրամաշնորհային նախագծերի մշակում
Տեսլականը․ նպաստել բարձրագույն կրթության համընդհանուր միտումներին համահունչ և ճկուն համալսարան զարգացնելուն, որը միջազգային հարթակում կլինի ճանաչելի և մրցունակ:
Նպատակը․ նպաստել ՀԱՊՀ-ի արտաքին կապերի ընդլայնմանն ու Համալսարանի տեսանելիության բարձրացմանը միջազգային հարթակներում՝ նպատակաուղղելով դրանք Համալսարանի ներքին կարիքների առաջնահերթ ապահովմանը և Համալսարանի միջազգայնացման գործընթացի զարգացմանն ու ամրապնդմանը:
Բաժիններ՝
- Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժին․
Բաժնի պետ՝
- Օտարերկրյա ուսանողների բաժին․
- Միջազգայնացման և արտաքին կապերի բաժին․
Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 56 74 25, Էլ-փոստ: [email protected]