Օտարերկրացիների ուսուցում
Բարի գալուստ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժին
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն:
Ըստ այդ կարգի` դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
Ընդունելություն և ուսանողներ
ՀԱՊՀ -ն բազմազգ և բազմամշակութային հաստատություն է, որի օտարերկրյա ուսանողները հանդիսանում են Իրանի, Սիրիայի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ: Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժինը պատասխանատու է օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացների կառավարման և նրանց ամենօրյա կարիքները հոգալու համար: Արտասահմանցի ուսանողների կրթության որակի համար անհրաժեշտ ուսումնական հենքն ապահովում են ՀԱՊՀ-ի ինստիտուտները և ֆակուլտետները: Համալսարանում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է քառաստիճան համակարգով՝ կրտսեր մասնագետի, բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով: Ծրագրերը հաջողությամբ ավարտելու դեպքում շնորհվում են վերը նշված որակավորումները: ՀԱՊՀ-ն առաջարկում է նաև նախապատրաստական դասընթացներ: Դիմորդների ընդունելությունը անցկացվում է մրցութային հիմունքներով` անգլերեն, մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների թեստերի արդյունքների հիման վրա: Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կրթությունն իրականացվում է նաև ռուսերեն լեզվով:
Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժինը բակալավրի համար անգլերեն լեզվով առաջարկում է հետևյալ մասնագիտությունները.
1. Ծրագրային ճարտարագիտություն
2. Տեղեկատվական անվտանգություն
3. Տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
4. Էլեկտրոնիկա
5. Սարքաշինություն և չափագիտություն
6. Ռադիոտեխնիկա և կապ
7. Էլեկտրատեխնիկա
8. Էներգետիկա
9. Մեքենագիտություն
10. Քիմիական տեխնոլոգիաներ
11. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (համակարգչային գիտություն)
Մագիստրոսական և ասպիրանտական կրթական մակարդակներով անգլալեզու ուսուցման օտարերկրացի դիմորդները կարող են հավակնել ՀԱՊՀ բոլոր կրթական ծրագրերի գծով առանց սահմանափակումների։
Ընդունելության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հարցաթերթիկ (ներբեռնել այստեղ) և ուղեկցող փաստաթղթերի թարգմանված և նոտարով հաստատված պատճենների հետ միասին դիմորդն ինքը կամ իր կողմից լիազորված անձը պետք է ներկայացնի ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Ուղեկցող փաստաթղթերի ցանկ.
1. Ծննդյան վկայական
2. Անձնագիր
3. Դպրոցի ավարտական վկայական
4. Բժշկական տեղեկանք
5. 6 լուսանկար (3×4 չափի)
6. Դիմում- հարցաթերթիկ
Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից փաստաթղթերի ընդունման և հաստատման դեպքում համալսարանը կազմակերպում է ընդունելություն: Դիմորդների ընդունելությունը անցկացվում է մրցութային հիմունքներով` անգլերեն, մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների թեստերի արդյունքների հիման վրա:
Տարեկան ուսման վարձ
Նախապատրաստական դասընթաց ` 600.000 ՀՀ դրամ
Բակալավրիատ ` 950.000 ՀՀ դրամ
Մագիստրատուրա ` 1.300.000 ՀՀ դրամ
Ասպիրանտուրա (Ph.D)` 1.600.000 ՀՀ դրամ
Սփյուռքահայերի, ինչպես նաև օտարերկրացի այլազգի դիմորդների ուսումնառությունը հայալեզու խմբերում կարող է իրականացվել ՀԱՊՀ բոլոր կրթական ծրագրերով, ուսումնառության բոլոր մակարդակներով առանց սահմանափակումների` տեղացի ուսանողների համար սահմանված վարձաչափերով (կցվում է):
Դիմումի վերջնաժամկետները
Նախապատրաստական ծրագրի համար` դեկտեմբերի 15:
Բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերի համար` սեպտեմբերի 20:
Կենտրոնում բնակարանի վարձակալության գինը մեկ ուսանողի համար ամսական կտրվածքով տատանվում է 200 – 250$ սահմաններում:
Սնունդ
Հայաստանում սննդամթերքը թանկ չէ: Ուսանողները կարող են օգտվել համալսարանի ճաշարանից, կենտրոնի բազմաթիվ խանութներից, ռեստորաններից ու սրճարաններից: Սննդամթերքի գրեթե բոլոր տեսակները հասանելի են մթերային խանութներում ու սուպերմարկետներում:
Ապահովագրություն
Համալսարանը պարտադիր բժշկական ապահովագրություն չի պահանջում, սակայն, խորհուրդ է տրվում այն ունենալ, քանի որ պատահարի դեպքում ուսանողն է կրում ողջ պատասխանատվությունը: Տեղական ապահովագրական ընկերություններն առաջարկում են իրենց ապահովագրական ծառայությունը:
Կապ
Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժին
Հեռ. (+374 10) 520325
e-mail: [email protected]