International Baccalaureate

Գլխավոր / International Baccalaureate

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է հուլիսի 2-ից հուլիսի 12-ը ներառյալ առցանց՝ 24/7 ռեժիմով:

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք մոտենալ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն (Հասցե՝ Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ)` աշխատանքային օրերին, ժամը 9:00-17:30:

Դիմել և մասնակցել ընդունելության քննություններին բոլոր այն թեկնածուները, ովքեր.

  1. Հանդիսանում են ՀՀ քաղաքացի, 16-19 տարեկան են և ավարտել են 10-րդ դասարանը,
  2. Հանդիսանում են օտարերկրյա քաղաքացի, 16-19 տարեկան են և պատրաստվում են դիմել ավագ դպրոցի երկամյա ծրագրին:

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ընդունելության համար հատկացվել է 20 վճարովի տեղ:

Վճարովի հիմունքներով կրթության մեկ ուսումնական տարվա համար վարձավճարը կազմում է 3.500.000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայ սովորողների համար և 4.500.000 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ օտարերկրյա քաղաքացիների և օտարազգի սովորողների համար:

Դիմորդների գիտելիքների ստուգումն իրականացվելու է հուլիսի 22-ին և 24-ին՝ ժամը 9:00-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասլարան» հիմնադրամում  (Հասցե՝ Տերյան 105, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ) կամ առցանց եղանակով:

Ընդունելության մրցույթը հաղթահարած դիմորդները իրենց ծնողների (օրինական ներկայացուցչի) հետ կմասնակցեն հարցազրույցի, որը տեղի կունենա հուլիսի 26-ին ժամը 9:00-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասլարան» հիմնադրամում  (Հասցե՝ Տերյան 105, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ) կամ առցանց եղանակով:

Ընդունելության քննություններն են՝

  • մաթեմատիկա – գրավոր՝ անգլերեն լեզվով կամ հայերեն՝ ընտրովի,
  • անգլերեն – գրավոր,
  • հարցազրույց – բանավոր:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք՝

  • հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին,
  • զանգահարել 010 520345, 010 581100 (1673), 011 710041, 010 520345
  • մոտենալ ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն (Հասցե՝ Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ):

 

Դիմորդները հուլիսի 25-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ը կարող են դիմում-բողոք ներկայացնել առցանց ([email protected] էլ. հասցեին) կամ ընդունող հանձնաժողովին՝ գրավոր եղանակով, որի պատասխանը կստանան 1 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը Միջազգային Բակալավրիատի (IB) կողմից լիազորված համաշխարհային դպրոց է, որն առաջարկում է «Դիպլոմա» ծրագիրը (DP):

 

Միջազգային Բակալավրիատի (IB) Համաշխարհային դպրոցները կիսում են ընդհանուր փիլիսոփայությունը. նվիրվածություն՝ բարելավելու ուսանողների բազմազան և ներառական համայնքի ուսուցումն ու ուսումնառությունը՝ մատուցելով միջազգային կրթական մարտահրավերային, բարձրորակ ծրագրեր, որոնք կիսում են հզոր տեսլական**:

 

*Միայն Միջազգային Բակալավրիատի (IB) կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել իր չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ Սկզբնական Տարիների Ծրագիր (PYP), Միջին Տարիների Ծրագիր (MYP), Դիպլոմա Ծրագիր (DP) կամ Կարիերային ծրագիր (CP): Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չէ, որ կտրվի նաև թույլտվությունը:

 

Միջազգային Բակալավրիատի (ՄԲ) և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org

 

**Միջազգային Բակալավրիատի (IB) առաքելությունը

Միջազգային Բակալավրիատի նպատակն է զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց և հոգատար երիտասարդներ, որոնք օգնում են ստեղծել ավելի լավ և խաղաղ աշխարհ՝ միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի միջոցով: Այդ նպատակով՝ կազմակերպությունն աշխատում է դպրոցների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ մշակելու միջազգային կրթության և խիստ գնահատման դժվարին ծրագրեր: Այս ծրագրերը խրախուսում են ուսանողներին ամբողջ աշխարհում դառնալ ակտիվ, կարեկցող և ողջ կյանքի ընթացքում սովորողներ, ովքեր հասկանում են, որ այլ մարդիկ, իրենց տարբերություններով, նույնպես կարող են ճիշտ լինել:

Մեր առաքելությունը

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կրթում և դաստիարակում է լայնախոհ հետազոտողների, ովքեր ձգտում են աշխարհն ավելի լավը դարձնել:

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է՝ հզորացնել սովորողների հմտությունները և գիտելիքները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ աշխարհդում առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

***Միջազգային Բակալավրիատի (IB) կազմակերպությունը կրթության ոլորտում համաշխարհային առաջատարն է:

«Դիպլոմա» ծրագիրը (Diploma Programme) նախատեսված է 16-19 տարեկան սովորողների համար:

Այն ձևավորում է սովորողների հետազոտական ​​մտածելակերպը, խթանում է նրանց սովորելու ցանկությունը, նախապատրաստում նրանց հաջող կարիերայի և իմաստալից կյանքի համար:

Ուսումնական ծրագիրը կազմված է երեք հիմնական` (Ընդլայնված շարադրություն (Extended Essay), (Գիտելիքի տեսություն (Theory of Knowledge), Ստեղծագործականություն, ակտիվություն և ծառայություն (Creativity, Activity and Service) և վեց առարկայական խմբերից: Կազմված վերոնշյալ երեք հիմնական բաղադրիչներից՝ «Դիպլոմա» ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ուսանողների կրթական փորձը և մարտահրավեր նետել նրանց՝ կիրառելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:

Ուսանողները կարող են ուսումնասիրել լրացուցիչ առարկաներ՝ Գիտություններ, Անհատներ և հասարակություններ կամ Լեզուներ առարկայական խմբերից՝  Արվեստի առարկայական խմբի առարկայի փոխարեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք սեղմել այստեղ:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը Միջազգային Բակալավրիատի (IB) կողմից լիազորված համաշխարհային դպրոց է, որն առաջարկում է «Դիպլոմա» ծրագիրը (DP):

Միջազգային Բակալավրիատի (IB) Համաշխարհային դպրոցները կիսում են ընդհանուր փիլիսոփայությունը. նվիրվածություն՝ բարելավելու ուսանողների բազմազան և ներառական համայնքի ուսուցումն ու ուսումնառությունը՝ մատուցելով միջազգային կրթական մարտահրավերային, բարձրորակ ծրագրեր, որոնք կիսում են հզոր տեսլական**:

*Միայն Միջազգային Բակալավրիատի (IB) կողմից լիազորված դպրոցները կարող են առաջարկել իր չորս ակադեմիական ծրագրերից որևէ մեկը՝ Սկզբնական Տարիների Ծրագիր (PYP), Միջին Տարիների Ծրագիր (MYP), Դիպլոմա Ծրագիր (DP) կամ Կարիերային ծրագիր (CP): Թեկնածուի կարգավիճակը երաշխիք չէ, որ կտրվի նաև թույլտվությունը:

Միջազգային Բակալավրիատի (ՄԲ) և նրա ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ibo.org:

**Միջազգային Բակալավրիատի (IB) առաքելությունը

Միջազգային Բակալավրիատի նպատակն է զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց և հոգատար երիտասարդներ, որոնք օգնում են ստեղծել ավելի լավ և խաղաղ աշխարհ՝ միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի միջոցով: Այդ նպատակով՝ կազմակերպությունն աշխատում է դպրոցների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ մշակելու միջազգային կրթության և խիստ գնահատման դժվարին ծրագրեր: Այս ծրագրերը խրախուսում են ուսանողներին ամբողջ աշխարհում դառնալ ակտիվ, կարեկցող և ողջ կյանքի ընթացքում սովորողներ, ովքեր հասկանում են, որ այլ մարդիկ, իրենց տարբերություններով, նույնպես կարող են ճիշտ լինել:

Մեր առաքելությունը

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կրթում և դաստիարակում է լայնախոհ հետազոտողների, ովքեր ձգտում են աշխարհն ավելի լավը դարձնել:

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է՝ հզորացնել սովորողների հմտությունները և գիտելիքները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ աշխարհդում առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

 

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի լիազորման վկայագիր (authorization certificate)

 

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Կազմակերպչական կառուցվածք (Organizational Chart)

Դիմորդը, իսկ անչափահաս լինելու դեպքում՝ նաև դիմորդի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը, վերբեռնում է համակարգում կամ ներկայացնում է ՀԱՊՀ ընդունելության կենտրոն (ընդունող հանձնաժողով) ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում,
  2. 4 լուսանկար (3×4),
  3. 9-րդ դասարանի ավարտական վկայականի բնօրինակը կամ պատճենը,
  4. 10-րդ դասարանի ավարտական գնահատականների բնօրինակը կամ պատճենը,
  5. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական),
  6. ծնողների անձնագրի պատճենը,
  7. հանրային ծառայությունների համարանիշը,
  8. այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը,
  9. 10000 ՀՀ դրամ վճարման վերաբերյալ անդորրագիրը. անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում,
  10. կրթական հատուկ կարիքներ ունենալու դեպքում՝ համապատասխան բժշկական փաստաթղթերը,
  11. նախնական ընտրած առարկաների ցանկը,
  12. ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցն ընդունվելու մոտիվացիայի վերաբերյալ նամակ,
  13. առկայության դեպքում՝ TOEFL iBT, IELTS Academic քննություններից որևէ մեկի պաշտոնապես վավեր արդյունքները:

Անձնակազմ

Նորություններ

Phone: +374 10 581100 (1673)

E-mail: [email protected]

Address: Teryan 105, 6th building