Սեյրան Սերգեյի Ավետիսյանը ծնվել է 1955 թվականին ք. Քաջարանում: 1972 թվականին ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի...

Սեյրան Սերգեյի Ավետիսյանը ծնվել է 1955 թվականին ք. Քաջարանում: 1972 թվականին ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի...
Ամբիոնի մասին
Ամբիոնը ստեղծվել է 1978 թվականին` «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի բազայի հիման վրա: Ամբիոնի աշխատանքային գործունեությունը ուղղված է եղել համալսարանի ողջ ուսանողությանը քոմփյութերների կիրառման և ծրագրավորման հիմունքները դասավանդելուն, ինչպես նաև միջին մասնագետի կրթական ծրագրով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ մասնագետներ պատրաստելուն:
2017 թվականից ամբիոնը սկսել է պատրաստել մասնագետներ բակալավրի կրթական ծրագրով «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» (ՏՏ) մասնագիտությունը նոր և արագ զարգացող ուղղություն է, որն առաջացել է աջակցելու բիզնեսի և այլ կազմակերպությունների ամենօրյա կարիքներին: ՏՏ մասնագիտության գծով ճարտարագետները կարող են անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել գիտաարտադրական, առևտրատնտեսական, ֆինանսաբանկային, տրանսպորտի, կապի, պաշտպանական, ներքին գործերի, առողջապահական, բնապահպանական, ուսումնակրթական և զանազան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնող հիմնարկ-ձեռնարկություններում:
ՏՏ ճարտարագետ մասնագետները կոչված են իրականացնելու աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համակարգերի կառավարման, շահագործման, արդիականացման, պահպանման, տեղեկատվական և տեխնիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների փոփոխվող ուղղությունների կանխատեսման և դրանց տեխնոլոգիական հավանական օգտակարության գնահատման ուղղություններով:
«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ ավարտած մասնագետները, ստանալով տեխնիկ-ծրագրավորողի որակավորում, կարող են աշխատել որպես համակարգչային համակարգերի մշակողներ և վերլուծողներ, ծրագրավորողներ, հեռահաղորդակցության տեխնիկներ, համակարգիչների սպասարկման տեխնիկներ և օպերատորներ:
Ամբիոնը համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների հետ, որոնց որոշ աշխատակիցներ համատեղությամբ դասավանդում են ամբիոնում:
Ամբիոնն ունի 200 համակարգիչներով հագեցած 15 լաբորատորիա, 1 մասնագիտացված լսարան և ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ:
Ամբիոնում մասնագիտական դասընթացները վարում են 53 դասախոս, 15 դոցենտ, 7 ասիստենտ, 31 դասախոս:
Տիգրանի Գագիկ Կիրակոսյանը ծնվել է 1955 թվականին։ 1972-1977 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանի (МГТУ) ...
Ամբիոնի մասին
«Քոմփյութերային համակարգեր և ցանցեր» ամբիոնը (նախկին` «Հաշվողական տեխնիկա» ամբիոն) հիմնադրվել է 1967թ-ին: Քոմփյութերային համակարգերի և ցանցերի (ՔՀ և Ց) ամբիոնը հագեցած է էլեկտրոնային դասավանդման 3 դասախոսական լսարաններով և 6 մասնագիտացված լաբորատորիաներով, այդ թվում` «D-Link ցանցային լաբորատորիա» և «Քոմփյութերային և ցանցային տեխնոլոգիաների UCOM լաբորատորիա»:
ՔՀ և Ց ամբիոնում ներկա պահին աշխատում են 24 բարձրակարգ մասնագետ, որոնցից 2 պրոֆեսոր, 10 դոցենտ, 3 տ.գ.թ., ասիստենտ և 9 դասախոս:
ՔՀ և Ց ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որոնց թվում են.
Ներկայումս ամբիոնի թողարկվող մասնագիտություններով սովորում են առկա և հեռակա ուսուցմամբ շուրջ 450 բակալավր և 36 մագիստրոս, ճարտարագետ-հետազոտողներ և հայցորդներ: Վերջին 5 տարիներին ամբիոնի յոթ ասպիրանտներ և հայցորդներ հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական թեզերը և ստացել գիտական աստիճաններ:
Էրազմուս+ ուսանողների փոխանակման ծրագրով Իտալիայի Թուրինի պոլիտեխնիկական համալսարանում մեկ տարի սովորելուց հետո Մնացական Աբգարյանը ստացավ ճարտարագետ-բակալավրի որակավորում, իսկ նույն ծրագրով Ալիսա Առաքելյանը նույն համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո` ճարտարագետ-մագիստրոսի որակավորում: Ամբիոնի մեկ այլ շրջանավարտ Զարուհի Ղազարյանը գերմանական DAAD կրթաթոշակով «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տնտեսագիտությունում» մասնագիտությամբ սովորել և ավարտել է Բեռլինի Հումբոլցի անվան համալսարանի մագիստրատուրայում:
Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 7-ին Իջևանում: 1964 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1964 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1969 թվականին ավարտել է ԵրՊԻ Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը...
Ամբիոնի մասին
Ամբիոնը ստեղծվել է 1978 թ.՝ «Ավտոմատացված կառավարման համակարգեր» անվամբ: 2010 թ., միավորվելով «Տեխնիկական համակարգերի ինֆորմացիոն ապահովում» ամբիոնի հետ, վերակազմակերպվել է որպես «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոն:
Ներկայումս «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնում իրականացվում է ճարտարագիտական կրթություն հետևյալ որակավորման աստիճաններով՝ կրտսեր ճարտարագետ, ճարտարագիտության բակալավր, ճարտարագիտության մագիստրոս, ճարտարագետ-հետազոտող, հայցորդ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնն ունի 7 լաբորատորիա, 1 մասնագիտացված լսարան և ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր միջոցները:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնում դասավանդում է 22 մասնագետ՝
2010 թ.-ից ամբիոնի վարիչն է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնում ներկայումս դասավանդող մասնագետներն ընդհանուր հաշվով հեղինակ են 4 արտոնագրված գյուտի, 5 մենագրության, 3 դասագրքի, 16 ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական գրականության:
Ամբիոնը պատրաստում է դիպլոմավորված ճարտարագետ մասնագետներ՝ հետևյալ մասնագիտություններով և մասնագիտացումներով՝
2018 թ.-ից ամբիոնում ուսուցումը կատարվում է 9+9=18 ուսանողներից բաղկացած երկու խմբերով՝ անգլալեզու ուսուցմամբ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացում» ամբիոնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությունն այսօր իր 4 մասնագիտացումներով պահանջարկված է ՀՀ տնտեսության ֆինանսական համակարգի, տեխնոլոգիական, կառավարման, բնապահպանության և այլ ճյուղերում ու համաշխարհային շուկայում:
«Ֆինանսաբանկային քոմփյութերային համակարգեր» մասնագիտացումը ստեղծվել է ՀՀ-ում գործող բանկերի մրցունակությունը բարձրացնելու, դրանք ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետներով համալրելու նպատակով: Չնայած այն բանին, որ ավտոմատացումն ու ֆինանսաբանկային համակարգերը միանգամայն տարբեր մասնագիտական ոլորտներ են, ներկայիս պայմաններում անհնար է պատկերացնել ֆինանսաբանկային գործունեությունն առանց ավտոմատացման միջոցների: Բանկերի ավտոմատացման խնդրի կարգավորման համար կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաները, որն առանձին մասնագիտական ոլորտ է: Այդ ոլորտի մասնագետներ են պատրաստում աշխարհի ամենահեղինակավոր համալսարանները: ՀՀ-ում այս ֆունկցիան իրականացնում է միմիայն ՀԱՊՀ ՙՏՏ և Ա՚ ամբիոնը:
Առաջնորդվելով ուսումնական գործընթացի կազմակերպման միջազգային փորձով` ՏՏ և Ա ամբիոնում կիրառվում են ուսուցման ժամանակակից մեթոդներ, ընդ որում` ամբիոնի դասախոսների կողմից ստեղծվել են ուսումնամեթոդական բազմաթիվ նյութեր, որոնք ստացել են ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների հավանությունը: Մասնագիտացման շրջանակներում դասավանդվող մասնագիտական առարկաները համահունչ են ժամանակի պահանջներին և լիովին համապատասխանում են բանկային մասնագետների պատրաստման միջազգային չափանիշներին:
«Ինֆորմացիայի մշակման և կազմակերպչական կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտացման գծով ճարտարագետի գործունեության ոլորտը ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման ավտոմատացված համակարգերի ստեղծումն ու շահագործումն է: Այն ընդգրկում է տեխնիկական, արտադրական, սոցիալ-տնտեսական և հասարակական ցանկացած համակարգ, որտեղ ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման նպատակներով լայնորեն կիրառվում են քոմփյութերներ:
Այս մասնագիտացումն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում ունի մեծ պահանջարկ: Այն հազվագյուտ մասնագիտություններից է, որը հնարավորություն է տալիս արդիական քոմփյութերների կիրառմամբ ստեղծել միջազգային շուկայում մրցունակ գործիքակազմեր, կիրառական ծրագրեր և նրանց փաթեթներ, ինֆորմացիայի հաջորդական և զուգահեռ մշակման համակարգեր, կառավարման ավտոմատացված համակարգեր:
«Կառավարման տեղեկատվական համակարգեր» մասնագիտացման գծով ճարտարագետի գործունեության ոլորտը մշակված տեղեկատվության միջոցով կառավարման համակարգերի ստեղծումն ու շահագործումն է, որն օգնում է նաև ավելի արդյունավետ, արագ և ճիշտ վճիռներ կայացնելուն: Այն կիրառվում է տեխնիկական, արտադրական, ֆինանսաբանկային և այլ համակարգերում, որտեղ կառավարման և նախագծման նպատակներով լայնորեն կիրառվում են քոմփյութերներ:
«Տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգեր» մասնագիտացման գծով ճարտարագետի գործունեության ոլորտը տեղեկատվության մշակման և կառավարման իրական ժամանակի, ինտեգրված, բաշխված համակարգերի ստեղծումն ու շահագործումն է, ինչպես նաև նրանց գործունեության վերլուծության, ծրագրավորման և հուսալիության ապահովման իրականացումը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման» ամբիոնի շրջանավարտ բակալավրերը, մագիստրոսները և հետազոտող-ճարտարագետները պահանջարկված են արդի տնտեսության կողմից, կարող են դյուրությամբ աշխատանք գտնել և աշխատել որպես բանկերի, ապահովագրական ընկերությունների և նմանատիպ այլ կազմակերպությունների կառավարման, գործունեության վերլուծության, ռիսկերի կառավարման, մարքեթինգի և ավտոմատացման մասնագետներ, մարդ-քոմփյութերային համակարգերի ավտոմատացված կառավարման և նախագծման համակարգերի, ինֆորմացիոն բանկերի ու բազաների, փորձաքննական համակարգերի ծրագրավորողներ, շահագործողներ, նախագծողներ, մենեջերներ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ՝
«Միկրոսիստեմա» ՍՊԸ, ք. Երևան, «ՖՎ և Գ» ՍՊԸ, ք. Երևան, ՎՏԲ-Հայաստան բանկ, ք. Երևան, «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ, ք. Երևան, «Բիոնկոդ» ՍՊԸ, ք. Երևան, «Այլայքիթ» ՍՊԸ, ք. Երևան, Տոմսկի Պոլիտեխնիկական Համալսարան-Ռուսաստանի Դաշնություն, Սարատովի Պետական Տեխնիկական Համալսարան-Ռուսաստանի Դաշնություն, Գ.Ե.Պուխովի անվան «Էներգետիկայի Պրոբլեմների Մոդելավորման Ինստիտուտ» – Ուկրաինա, Դոնեցկի Ազգային Տեխնիկական Համալսարան – Ուկրաինա, Զապորոժյեի Ազգային Տեխնիկական Համալսարան – Ուկրաինա
Գևորգ Իվանի Մարգարովը ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը։ 1971 թվականին ընդունվել Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1976 թվականին ավարտել է ԵրՊԻ Հաշվիչ տեխնիկայի ֆակուլտետը...
Ամբիոնի մասին
Ամբիոնը ստեղծվել է 1991թ. «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովում» (ՀՀՄԱ) անվանումով` «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի հիման վրա՝ տ.գ.թ դոցենտ Վիգեն Գևորգի Յաղջյանի նախաձեռնությամբ:
«ՏԱԾԱ» ամբիոնն ունի 6 լաբորատորիա, 3 մասնագիտացված լսարան և ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ:
ՏԱԾԱ ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Ծրագրային ճարտարագիտություն» և «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտություններով:
«Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների ուսումնառության ասպարեզ են հանդիսանում քոմփյութերային ծրագրերը, ծրագրային համակարգերը և համալիրները, ծրագրային համակարգերի մաթեմատիկական և ալգորիթմական մոդելները, ինչպես նաև դրանց նախագծման ու իրագործման մեթոդները, ծրագրային փաթեթների ստեղծումը և շահագործումը:
«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների ուսումնառության ասպարեզն են հանդիսանում տեղեկատվության պաշտպանության հարցերի և ընթացակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրությունը և լավարկումը, տեղեկատվության պաշտպանության համակարգերի արդյունավետ իրագործման նպատակով թաքնագրման և գաղտնագրման ժամանակակից մեթոդների յուրացումը և կիրառումը, նոր մեթոդների և եղանակների նախագծումը, մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա անվտանգության համակարգերի ստեղծումը:
Ամբիոնն ունի նաև անգլալեզու ուսուցման ծրագրեր՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
Ամբիոնը վերը նշված մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ստացել է միջազգային հավատարմագրում և ինֆորմատիկայի ոլորտում Եվրոպական որակի նշան, որոնք ներկայացված են ստենդի վրա:
Ամբիոնի` վերը նշված մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրոսի աստիճանների կրթական ծրագրերը մաքսիմալ 5 տարի ժամկետով (համապատասխանաբար մինչև 2020թ. և 2021թ.) ստացել են միջազգային ծրագրային հավատարմագրում, որոնք հավաստված են ինֆորմատիկայի բնագավառում եվրոպական որակի նշաններով:
Ամբիոնը համագործակցում է ինֆորմատիկայի բնագավառում հեղինակություն վայելող մի շարք հայրենական և արտասահմանյան հիմնարկների հետ, որոնցից շատերի մասնագետները համատեղության կարգով դասավանդում են ամբիոնում, ղեկավարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ավարտական աշխատանքները և մագիստրական ատենախոսությունները, ինչպես նաև մասնակցում են դրանց պաշտպանությունների հանձնաժողովների աշխատանքներին: Ամբիոնի գործընկերներից են` Եր. Կապի միջոցների ԳՀ ՓԲԸ, ՀՀ Գիտությունների ակադեմիայի Ինֆորմատկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Ավիաինֆոթելը, «Ալգո» ՍՊԸ, «Macadamian» ՍՊԸ, VMware, Kaspersky Lab և այլն:
Ամբիոնում մասնագիտական դասընթացները վարում են 34 դասախոս՝ 4 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 12 գիտությունների թեկնածու, 4 դոցենտ, 1 ասիստենտ և16 դասախոս:
Ամբիոնում կատարվում են նաև գիտահետազոտական աշխատանքներ, որին մասնակցում են՝ պրոֆեսորադասախոսական կազմը, ամբիոնի ասպիրանտները, մագիստրանտները և բակալավրատի ուսանողները: Այդ աշխատանքների արդյունքները զեկուցվում են բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովներում, տպագրվում հեղինակավոր գիտական ամսագրերում (տարեկան 30-40 հրատարակված աշխատություն):
Օլեգ Նիկոլայի Գասպարյանը 1970 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետը:
20 տարուց ավելի աշխատել է ՍՍՀՄ Պաշտպանական արդյունաբերության նախարարության «ԱՍՏՐՈ» և «Գրանիտ»...
Ամբիոնի մասին
«Կառավարման համակարգեր» ամբիոնը հիմնադրվել է 1958 թ.` որպես «Ավտոմատիկայի և հաշվողական տեխնիկայի» ամբիոն, որի առաջին վարիչն է եղել ակադեմիկոս Գեորգի Լևոնի Արեշյանը: Հանդիսացել է հետագայում հիմնադրված մի շարք ամբիոնների մայր ամբիոնը: 1964 թ.-ին առանձնացել է «Էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա» ամբիոնը: 1967թ. «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի բաժանվելուց հետո «Ավտոմատիկա և հաշվողական տեխնիկա»-ն վերանվանվել է «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա»: Այնուհետև առանձնացել է նաև «Կառավարման ավտոմատացված համակարգեր» ամբիոնը: 1998 թ.-ից ամբիոնը վերանվանվել է «Կառավարման համակարգեր», իսկ 2004 թ.-ից ամբիոնը կոչվում է` «Ակադեմիկոս Գ. Արեշյանի անվան Կառավարման համակարգեր»:
Ամբիոնի գործունեության տարիների ընթացքում աճել է գիտական համակազմը՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, որոնք արժանի լումա են ներդրել Հայաստանում և նրա սահմաններից դուրս ավտոմատիկայի զարգացման գործում, թողարկվել են հազարավոր ինժեներներ, բակալավրեր, մագիստրոսներ, որոնք աշխատում են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան երկրներում: Կապեր են հաստատվել արտասահմանյան գիտական կենտրոնների և նշանավոր գիտնականների հետ` հավակնություն ունենալով ավելի զարգացնել համատեղ գիտական աշխատանքները` հատկապես բազմաչափ և ադապտիվ կառավարման համակարգերի տեսության ասպարեզում:
Ուրախալի և հուսադրող է այն փաստը, որ ամբիոնը համալրված է գիտական մեծ ներուժ ունեցող երիտասարդներով, որոնք «Կառավարման համակարգեր» ամբիոնի հետագա մեծ հաջողությունների գրավականն են:
Ամբիոնում դասավանդում են 14 մասնագետներ, որոնցից՝
«Կառավարման համակարգեր» ամբիոնը կրթական գործունեությունից զատ իրականացնում է մեծածավալ գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմից յուրաքանչյուրն ունի իր նախասիրած գիտական թեմաները: Գիտահետազոտական աշխատանքներն ամբիոնում հաճախ իրականացվում են արտասահմանյան և միջազգային դրամաշնորհային հիմնադրամների, ՀՀ պետական բյուջեի կողմից ֆինանսավորմամբ, ինչպես նաև տնտպայմանագրային հիմունքներով՝ տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ և/կամ պատվերով:
«Կառավարման համակարգեր» ամբիոնը, ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ՝
Ամբիոնը գիտական կապեր է հաստատել Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարանի (ՄՊՏՀ) «Ռոբոտատեխնիկա» ամբիոնի հետ, որտեղ աշխատում են ադապտիվ կառավարման տեսության ոլորտի հայտնի գիտնականներ:
«Ավտոմատացում» մասնագիտության մագիստրանտները երկրորդ կուրսից կարող են ուսումը շարունակել Մոսկվայում հայտնի Բաումանի տեխնոլոգիական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ:
Ամբիոնը համագործակցում է նաև Hovak ընկերության հետ:
Ամբիոնում մշտապես կազմակերպվում են գիտական սեմինարներ՝ միջինը ամիսը 1 անգամ, տարվում է ակտիվ գիտահետազոտական գործունեություն:
Գուրգեն Վիրաբի Բարեղամյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 24-ին Երևանում: 1968 թվականին ավարտել է թիվ 61 միջնակարգ դպրոցը: 1973 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը: 1977-1980 թվականներիին սովորել է...
Ամբիոնի մասին
«Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնը գործում է Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կազմում: Ստեղծվել է 1964թ.՝ «Էլեկտրոնային տեխնիկա» անվամբ: Ներկայումս «Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնում իրականացվում է ճարտարագիտական կրթություն կրտսեր ճարտարագետ, ճարտարագիտության բակալավր, ճարտարագիտության մագիստրոս, ճարտարագետ-հետազոտողի որակավորման աստիճաններով:
Ամբիոնում դասավանդում են 1 պրոֆեսոր, 7 դոցենտ, 1 ասիստենտ, 8 դասախոս:
«Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնը, ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով համագործակցում է տեղական և արտասահմանյան հետևյալ կազմակերպությունների հետ՝
Օլեգ Հարությունի Պետրոսյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 1-ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: 1969 թվականին ավարտել է Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցը: 1969 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1974 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Կիբեռնետիկայի ֆակուլտետը...
Ամբիոնի մասին
Հայաստանում կիսահաղորդչային սարքերի արտադրության բնագավառում ինժեներական կադրեր պատրաստելու նպատակով 1968թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Ա. Գասպարյանի անմիջական աջակցությամբ և հրամանով Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում բացվեց «Կիսահաղորդչային սարքեր» ամբիոնը: Ամբիոնի բացման նախաձեռնողն ու գիտատեխնիկական հովանավորն էր` Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի (ՄԻՖԻ) պրոֆեսոր, տ.գ.դ., Թ. Աղախանյանը:
«Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնում դասավանդում են 2 պրոֆեսոր, 10 դոցենտ, 4 դասախոս, 8 ասիստենտ:
Ամբիոնի ուսումնական և ոչ ուսումնական գործընկեր հաստատություններն են՝
«National Instruments Armenia», «Բարվա ինովացիոն կենտրոն», «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ «Կենսաքիմիայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ», ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ», «Էլեկտրոն» ԲԲԸ, «Դիավանտ» ՍՊԸ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, Անգլիայի Հալի և Օքսֆորդի համալսարաններ, Թայվանի ազգային համալսարան, Լոնդոնի Թագավորական Քոլեջ, Գերմանիայի Բրեմենի համալսարան, Ֆրանսիայի Սերժի Պոնտուազի համալսարան, Իսպանիայի Սանտյագո դե Կոմպուստելայի համալսարան, Գերմանիայի Աախենի կիրառական գիտությունների համալսարան, Գերմանիայի Ախենի տեխնիկական համալսարան, Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական կենտրոն, Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի համալսարան, Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ:
Ամբիոնի ուսումնական և գիտական հետազոտությունների լաբորատորիաներն են՝
Կենսաբժշկական սարքերի լաբորատորիա, Սխեմոտեխնիկայի և միկրոսխեմոտեխնիկայի լաբորատորիա, Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման լաբորատորիա, Նուրբ թաղանթների տեխնոլոգիայի լաբորատորիա, Համակարգչային լաբորատորիա, Կիսահաղորդչային ֆիզիկայի և օպտոէլեկտրոնիկայի լաբորատորիա, Միկրո և նանոէլեկտրոնիկայի բազային գիտահետազոտական լաբորատորիա:
«Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի շրջանավարտների աշխատանքային ոլորտները լայն են:
Ամբիոնի «Էլեկտրոնիկա» մասնագիտության «Էլեկտրոնիկա» և «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագրերով շրջանավարտները ունակ են մշակելու, նախագծելու, մոդելավորելու և պատրաստելու տարբեր նշանակության ինտեգրալ սխեմաներ, միկրոէլեկտրոնային, հաշվողական տեխնիկայի սարքեր և ավտոմատացված կառավարման համակարգեր, հետազոտելու միկրո և նանոէլեկտրոնային կառուցվածքներում տեղի ունեցող երևույթները ժամանակակից ծրագրային միջոցների կիրառմամբ:
Ամբիոնի «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության «Կենսաբժշկական ճարտարագիտություն» կրթական ծրագրով շրջանավարտները ունակ են մշակելու, նախագծելու, մոդելավորելու և պատրաստելու տարբեր նշանակության կենսաբժշկական սարքեր և համակարգեր հետազոտելու կենսաբանական համակարգերում տեղի ունեցող երևույթները և վերլուծելու արդյունքում ստացված տվյալները ժամանակակից ծրագրային միջոցների կիրառմամբ:
Ամբիոնի բոլոր մասնագիտություններով շրջանավարտները պահանջարկված են բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր կազմակերպություններում և ձեռնարկություններում:
Ամբիոնում գիտական խմբերի կողմից կատարվում են աշխատանքներ հետևյալ երեք ուղղություններով`
Առաջին ուղղություն.
Երկրորդ ուղղություն.
Երրորդ ուղղություն.
Չորրորդ ուղղություն.
Ամբիոնում կատարված հետազոտությունների արդյունքում պաշտպանվել են տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, որոնց հեղինակներից շատերը ներկայումս հանդիսանում են ամբիոնի աշխատակիցներ:
Ռուբեն Ռաֆայելի Վարդանյանը ծնվել է 1949 թվականին: 1966 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1966-1972 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում...
Ամբիոնի մասին
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնը ստեղծվել է 1985 թ.՝ «Ինֆորմացիոն չափիչ տեխնիկա» անվամբ, որը 1995թ. վերանվանվել է «Չափիչ տեխնիկա և ստանդարտացում ու սերտիֆիկացում» ամբիոն; 2013թ. այն վերակազմակերպվել է` որպես «Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոն, որը համահամալսարանական ամբիոն է:
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնն ունի 8 լաբորատորիա, 3 մասնագիտացված լսարան և ուսումնական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ժամանակակից միջոցներ:
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնում դասավանդում է 13 մասնագետ՝ 2 պրոֆեսոր, 5 դոցենտ, 4 ասիստենտ, 2 դասախոս, 7 լաբորանտ:
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնում ներկայումս դասավանդող մասնագետներն ընդհանուր հաշվով հեղինակ են ավելի քան 20 արտոնագրված գյուտի, 2 մենագրության, 6 դասագրքի, 80 ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական գրականության:
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացնում է «Չափագիտություն և սերտիֆիկացում» համահամալսարանական առարկայի ուսուցումը անգլերենով:
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնը, ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, շրջանավարտներին կայուն աշխատատեղերով ապահովելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու նպատակով համագործակցում է տեղական` «Նեյշնլ ինսթրումենթս Արմենիա քորփորեյշն» Հայաստանյան մասնաճյուղ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «ԷլԱՍ» ՓԲԸ, «ԲԱՐՎԱ» ՓԲԸ, «ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐ» ԳՀԻ, ՓԲԸ կազմակերպությունների հետ։
«Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնը, ուսումնական և գիտական գործընթացները լիարժեք դարձնելու, փոխշահավետ տնտեսվարում իրականացնելու, ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպելու և հարակից նպատակներով համագործակցում է արտասահմանյան հետևյալ կազմակերպությունների հետ՝ Բեռլինի տեխնիկական համալսարան, ԱՄՆ-ի ազգային վերականգնողական էներգիայի լաբորատորիա (Կոլորադո նահանգ), «Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ երկրներ» ասոցիացիա, Շտուտգարդի համալսարան, Գերմանիա, Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա, Իլլյա պետական համալսարան, Վրաստան, Ուզբեկստանի ԳԱ Նյութագիտության ինստիտուտ, Տաշքենդի տեխնիկական համալսարան, Ուզբեկստան, Ուզբեկստանի ազգային համալսարան:
Հովհաննես Ավագի Գոմցյանը ծնվել է 1949 թվականին: 1972 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը: 1984 թվականին ավարտել է Համամիութենական հեռակա էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտի...
Ամբիոնի մասին
1966թ. Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում ձևավորվեց Ռադիոտեխնիկայի ամբիոնը, որը 1972թ. դարձավ Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի ստեղծման անկյունաքարը: Սկզբնական շրջանում մեծ դժվարություններ կային ծրագրերի և մեթոդական աշխատանքների հետ կապված հարցերում, սակայն ամբիոնի առաջին վարիչ, իսկ հետագայում նաև ֆակուլտետի առաջին դեկան, տ.գ.թ., դոցենտ Է. Բուրնուսուզյանի մեծ ջանքերի շնորհիվ ոչ միայն հաղթահարվեցին եղած դժվարությունները, այլև ստեղծվեց ամբիոնի երիտասարդ դասախոսների մի կուռ կառույց, ինչի շնորհիվ Ռադիոտեխնիկայի ամբիոնը հետագայում դարձավ ապագա Ռադիոսարքավորումների ամբիոնի (1976թ.) և Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետի ստեղծման հիմքը:
Իր ստեղծման օրվանից Ռադիոսարքավորումների ամբիոնում կատարվել են մի շարք գիտահետազոտական, գիտական և պրակտիկ մեծ նշանակություն ունեցող աշխատանքներ: Մեծ է պրոֆեսոր Ա. Աբրահամյանի ներդրումը գունաերաժշտական տեխնիկայի տեսության և արդյունքների պրակտիկ իրականացման ասպարեզում: Աբրահամյանի նախագծած գունավոր շատրվանները, որոնք երաժշտության ռիթմի փոփոխության հետ միաժամանակ նաև «պարում» էին, Սովետական Միությունում առաջինն էին և Երևանի հրապարակում հիացնում էին մարդկանց:
Ամբիոնի նախկին վարիչ, դոց. Ա. Գրիգորյանի ղեկավարությամբ մշակվել են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ խոսքի ճանաչման և սինթեզի նոր մեթոդներ: Տ.գ.դ., պրոֆ. Գ. Բերբերյանի անմիջական ղեկավարությամբ մեծ աշխատանքներ են կատարվել էներգետիկ և հեռահաղորդակցության համակարգերի տեխնիկական ախտորոշման բնագավառում: Տ.գ.թ., պրոֆ. Վ. Վարդանյանի կողմից ռադիոտեխնիկայի բնագավառում 50-ից ավելի գյուտերը մեծ կիրառություն են գտել ավիացիայի, ռազմական տեխնիկայի և տնտեսության զարգացման մեջ: Նրա 160 գիտական աշխատանքները և հոդվածները, 20-ից ավելի գյուտերի պատենտները ամբիոնում նրա գիտական հետազոտությունների արդյունքն են: 1960թ.-ից նա ղեկավարել է «Տվիչների և ձևափոխիչների» պրոբլեմային լաբորատորիան: Տ.գ.դ., դոց. Հ. Գոմցյանի կողմից հետազոտական աշխատանքներ են կատարվում ինֆորմացիայի հաղորդման թվային համակարգերի կոդավորման մեթոդների վերաբերյալ: Տ.գ.թ. դոց. Մ. Ղարիբյանի կողմից կատարվում է բազմամակարդակային քվանտացման միջոցով փուլամանիպուլացված ազդանշանների հետազոտում:
«Ռադիոտեխնիկա» մասնագիտությամբ ավարտած բազմաթիվ մասնագետներ այժմ աշխատում են հանրապետության կապի, նոր տեխնոլոգիաների բնագավառներում: Ամբիոնի հիմնական և ժամանակի ընթացքում հաստատված համագործակցող կազմակերպություններն են Հայաստանի ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի» ԳՀԻ-ն, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Զվարթնոց» օդանավակայանը, «Ռեդինետ», «National Instruments», «Արմենթել», «ՎիվաՍել»,«Ռոստելեկոմ», «Ucom» ՓԲԸ –երը, Կապի միջոցների ԳՀԻ-և այլն:
Ռադիոսարքավորումների ամբիոնում գործել և մինչ այժմ էլ գործում են ռադիոէլեկտրոնիկայի, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոհաղորդիչ և ռադիոընդունիչ սարքերի, թվային սարքերի և միկրոպրոցեսորների, կապի միջոցների, հեռուստատեսության և համակարգչային լաբորատորիաները:
Ամբիոնի թողարկած մասնագետները մեծ ներդրում են ունեցել և’ Սովետական Հայաստանի, և’ Հայաստանի Հանրապետության գիտության, տնտեսության, կապի և արդյունաբերության բնագավառներում:
Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը ծնվել է 1952 թվականին Ջավախքում: 1968 թվականն ավարտել է Երևանի թիվ 104 դպրոցը, 1973 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1980 թվականին՝ Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան...
Ամբիոնի մասին
«Կապի համակարգեր» ամբիոնը (1976-2007թ.թ. «Ռադիոտեխնիկայի և կապի հիմունքների» ամբիոն) ստեղծվել է 1976 թ.: 2007թ.-ին ամբիոնը վերամիավորվել է «Անտենային համակարգեր» բազային ամբիոնի հետ, որը ղեկավարում էր ակադեմիկոս Պարիս Միսակի Հերունին: Նորաստեղծ ամբիոնը անվանվեց «Կապի համակարգեր» ամբիոն:
2016 թ. սկզբին «Կապի համակարգեր» և «Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորում և արտադրություն» ամբիոնները միավորվեցին և «Կապի համակարգեր» ամբիոնը 2016 թ.-ց ղեկավարում է տ. գ. դ., պրոֆեսոր Սուրիկ Խաչիկի Խուդավերդյանը:
Բուռն զարգացող կապի ոլորտը Հայաստանի Հանրապետությունում խթանում է ժամանակակից կապի ցանցերի և համակարգերի շարունակական ներդրմանը, շահագործմանը և պահպանմանը: Ներկայիս բազմաբնույթ կապի կազմակերպման և զարգացման պահանջները բավարարելու համար ամբիոնը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով`
կրթական ծրագրով տեխնիկի որակավորմամբ «Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր» մասնագիտությամբ:
«Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտությամբ կրթական ծրագիր` «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ընտրություններ` ՙՕպտիկական կապ՚, ՙԿապի համակարգեր և ցանցեր՚, ՙՀեռահաղորդակցության համակարգեր՚, ՙԱզդանշանների մշակում՚
«Ռադիոտեխնիկա եվ կապ» մասնագիտությամբ կրթական ծրագիր՝ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում»
տեխնոլոգիաներ»
Ուսանողները և մագիստրանտները հիմնարար գիտելիքներ են ստանում ժամանակակից օպտիկական կապի համակարգերի, բազմուղի օպտիկական, հեռախոսային, բջջային, արբանյակային կապի ցանցերի, թվային հեռուստատեսային, անտենային համակարգերի աշխատանքային առանձնահատկությունների և նախագծման հիմունքների վերաբերյալ:
Արտավազդ Սուրենի Թադևոսյանը 1981 ավարտել է Հ.Հովհաննիսյանի անվան թիվ 52 միջնակարգ դպրոցը: 1982 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1983-1985 թվակններին ծառայել է Խորհրդային բանակում: 1989 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկա-մեքենաշինական...
Սեկտորի մասին
«Ձեռնարկություևնների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)» մասնագիտությամբ առաջին մասնագետների պատրաստումը մեկնարկել է 1996 թվականին: 2001թվականի ապրիլի 4-ի ՀՊՃՀ Գիտական խորուհրդը ընդունում է որոշում 2001թ. սեպտեմբերի 1-ից ՀՊՃՀ ՌՏ և ԿՀ դեպարտամենտում ստեղծել “Կապի ճյուղի ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում” ամբիոն:
Ամբիոնի աշխատանքները մեկնարկում են միջազգային համագործակցությամբ: 2000 թ-ից մեկնարկում և մինչև 2005 թ. շարունակվում է ՀՊՃՀ և Գրեմբլինգի, Բատոն Ռուժի, Նյու Օռլեանի պետական համալսարանների (ԱՄՆ) միջև «Դասախոսների փոխանակման միջազգային նախագիծը»: Արդյունքում վերամշակվում ու վերանայվում են ուսումնական պլանը և առարկայական ծրաgրերը: Ամբիոնի մի շարք դասախոսներ միջազգային բիզնեսի, մարքեթինգի, հաշվապահական հաշվառման, ֆինանսական մենեջմենթի և այլ ուղղություններով վերապատրաստում են անցնում ամերիկյան բուհերում: Ամերիկյան գործընկերների այցերն ուղեկցվում են դասախոսությունների անցկացմամբ, հայ գործընկերներին հապատասխան ուղղություններով խորհրդատվության տրմամբ ու համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմամբ, բազամլեզու գրադարանի և համակարգչային լաբորատորիաների ձևավորմամբ:
Զուգահեռ մեկնարկում է համաործակցությունը Դարմշտատի տեխնիկական համալսարանի (Գերմանիա) հետ: Համատեղ գիտահետազոտական աշխատանքներին, սկսվում է ուսանողների փոխանակման ծրագրերը: 2004, 2006, 2016 թթ. գերմանացի 15 ուսանողներ երկու շաբաթ իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում ՀՊՃՀ-ում: 2005, 2010 և 2017թթ.-ին համալսարանի 15 հայ ուսանողներ ուսումնական պրակտիկա են անցկացնում Դարմշատատի տեխնիկական համալսարանում, գերմանական հեղինակավոր կազմակերպություններում:
2009թ. մեկնարկում է «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ՏՏ ճյուղում)» մասնագիտությամբ ուսումնառության գործընթացը:
2013թ. ամբիոնը վերանվանվում է «Տնտեսագիտության և կառավարման»:
2013թ. ամբիոնը սկսում է համագործակցություն Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական համալսրանի հետ: Իրականացվում է մագիստրոսի համատեղ ծրագիր՝ կրկնակի դիպլոմի տրմամբ:
2015թ.-ից մեկնարկում է նոր համագործակցություն Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանի (Պորտուգալիա) հետ՝ մագիստրոսի կրկնակի դիպլոմի տրմամաբ:
2016-ից սկսվում է համագործակցությունը Կոռունայի և Գրանադայի համալսարանների (Իսպանիա) հետ՝ ուսանողների փոխանակման նպատակով:
Համագործակցությունը շարունակվում է և ձևավորվում են նոր մտահաղացումներ, նախագծեր և պլաններ:
Այսօր ամբիոնի առաքելությունն է տնտեսության զարգացմանը (հատկապես կապի և ՏՏ ոլորտներում), կրթական ինտեգրմանը համահունչ որակյալ կադրերի` ճարտարագետ-տնտեսագետների պատրաստումը, հայ մարդու և երիտասարդի դաստիարակումը: Ամբիոնի փորձված, երիտասարդ և հմուտ աշխատանքային թիմը (միջին տարիքը 40), նախաձեռնողական և կորպորատիվ մենեջմենթը, աշխատանքային առողջ մթնոլորտը և կուլտուրան, ուսանող-դասախոս հաստատված համագործակցությունը, նոր կրթական տեխնոլոգիաներին տիրապետումն ու կիրառումը, տեխնիկական ապահովածությունը, հարուստ բազմալեզու գրադարանը, զարգացող համագործակցությունը տեղային և միջազգային կազմակերպությունների՝ համալսարանների հետ. այս ամենը հնարավորություն են ընձեռում որակապես նոր մոտեցումներ ցուցաբերել ուսումնառության կազմակերպմանը, հայ երիտասարդի դաստիարակությանը և որպես մարդ ձևավորմանը:
Ամբիոնի մասին
«Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը հիմնադրվել է ՀԱՊՀ-ի և Ինժեներական ասոցիացիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի և համագործակցության պայմանագրի հիման վրա։
Համագործակցության նպատակն է ներգրավվել Ինժեներական քաղաքում առկա առաջատար փորձը և գիտատեխնիկական ներուժը համալսարանական նոր կրթական ծրագրերի մաշակման և դրանց իրականացման, ինչպես նաև կրթություն-արտադրություն երկարաժամկետ ու փոխշահավետ կապի ստեղծման և ամրապնդման համար:
«Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը գործում է Ինժեներական քաղաքում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի կազմում։ Ամբիոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացները, լաբորատոր և հետազոտական աշխատանքները տեղի են ունենում Ինժեներական քաղաքում և նրանում տեղակայված ընկերություններում։
«Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը իրականացնում է ուսուցում ճարտարագետ բակալավրի ծրագրով (4 տարի)․
Մասնագիտություն –Սարքաշինություն և չափագիտություն
Մասնագիտություն – Ռադիոտեխնիկա և կապ
Կրթական ծրագրերի նպատակն է պատրաստել լայն պրոֆիլի նախագծող ճարտարագետներ, ովքեր իզորու կլինեն ձևակերպել, նախագծել, մշակել և հետազոտել ժամանակակից բարդ ինժեներական սարքավորումներ և համակարգեր:
Ամբիոնում դասավանդում են ինժեներական կրթության բնագավառում մեծ փորձ ունեցող ՀԱՊՀ պրոֆեսորներ և դասախոսներ, ինչեպես նաև Ինժեներական քաղաքի ընկերություններում աշխատանքի առաջատար փորձ ունեցող գործող ինժեներներ:
Գործընկեր կազմակերպություններն են՝ Հայաստանի ինժեներական ասոցիացիա, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամ (ՁԻՀ), Նեյշնլ Ինսթրումենթս, ԵԱ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ, Ինտեգրատոր, Փրոջեկտ Ինտեգրեշն, Օլիմպ էնջիներինգ, Ինսոլ, Էսի Տեխ, Մուշ Թեքնոլոջիս, Վան Թեքնոլոջիս, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և այլն։
Ամբոնի մասին մանրամասն ինֆորմացիան www.ecpolytech.am կայքում։
Վազգեն Շավարշի Մելիքյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 29-ին Երևանում: 1963-1970 թվականներին սովորել է թիվ 50 միջնակարգ դպրոցում: 1973 թվականին ավարտել է Մ.Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցը: 1973 թվակնին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1978 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի...
Ամբիոնի մասին
2001թ. օգոստոսի 1-ին ՀՊՃՀ Գիտխորհրդի որոշմամբ ստեղծվել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնը: Ստեղծման պահից մինչև այժմ տ.գ.դ. պրոֆ. Վազգեն Մելիքյանը հանդիսանում է ամբիոնի վարիչը: Ամբիոնը գործում էր ՀԱՊՀ և «Լեդա Սիսթեմս» ընկերության (հետագայում ՀԱՊՀ և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ) միջև կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա: 2004թ. նոյեմբերի 1-ին «Լեդա Սիսթեմս» ընկերությունը ձեռք բերելուց հետո, համաշխարհային առաջատար «Սինոփսիս» ընկերությունը շարունակեց և զարգացրեց համագործակցությունն ամբիոնի հետ: 2005թ. դեկտեմբերի 1-ին «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնն աշխարհի ավելի քան 400 հայտնի համալսարանների հետ դարձավ «Սինոփսիս»-ի համալսարանական ծրագրերի անդամ:
Ամբիոնում դասավանդում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 13 գիտությունների թեկնածու-դոցենտ, 14 գիտությունների թեկնածու-դասախոս, 25 դասախոս:
Գործընկեր կազմակերպություններն են՝ Moscow Institute of Electronic Technology (Technical University), Yerevan State University (YSU), American University of Armenia (AUA), National Technical University of Athens, Moscow Engineering-Physics Institute (State University), Moscow State Technical University after N.E. Bauman (MSTU), University of Nis, Serbia, Faculty of Electronic Engineering, Technical University of Sofia (TUS), Faculty of Electronics, Sofia, Bulgaria, San Jose State University (SJSU), California, The King Abdulaziz City for Science & Technology (KACST), Universities of India (Hyderabad)
Վայր: 5-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 57 29, Էլ-փոստ: [email protected]