Գիտական Խորհուրդ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի Գիտական խորհուրդը ինստիտուտի տնօրենի նախագահությամբ գործող, ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությունը պլանավորող ու համակարգող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի ձևավորումը և գործունեությունը կարգավորվում է ինստիտուտի կանոնադրությամբ և կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի Գիտական խորհուրդը։
Ինստիտուտի Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Ինստիտուտի Գիտական խորհրդի նիստերը սովորաբար գումարվում են մեկամսյա պարբերությամբ։
Քարտուղար
Անդամներ
Ինստիտուտի գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են փոխտնօրենները, գիտական խորհրդի քարտուղարը, ամբիոնների և բազային լաբորատորիաների վարիչները, ինստիտուտի արհեստակցական կազմակերպության նախագահը, ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահը, ինստիտուտի առաջատար պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի առաջատար մասնագետներ (ոչ ավելի 2 հոգուց), ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը:
Վայր: 6-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 11 14, Էլ-փոստ: [email protected]