IELTS քննական կենտրոն

Գլխավոր / IELTS քննական կենտրոն

Բրիտանական խորհրդի հետ համագործակցության արդյունքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործում է IELTS /International English Language Testing System/ պաշտոնական քննական կենտրոնը:

ՀԱՊՀ-ի IELTS պաշտոնական քննական կենտրոնը կահավորված է գերժամանակակից տեխնիկայով, ունի միաժամանակ 40 քննության մասնակից ընդունելու կարողություն և զինված է քննության մասնակիցների հարմարավետությունը ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։

Քննական կենտրոնը գտնվում է ՀԱՊՀ 10-րդ մասնաշենքի առաջին հարկում։

Մանրամասների և գրանցման համար կարող եք հետևել հղմանը՝ https://www.britishcouncil.am/en/exam/ielts/book-test