ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի 2021թ. դիմումները ընդունվում են

ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի 2021թ. դիմումները ընդունվում են

ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի 2021թ. դիմումների ընդունման ժամկետը հանձնաժողովի կողմից սահմանվել է մինչև 2021թ. մայիսի 25-ը:

Պարգևի հավակնորդները մինչև 2021 թ. մայիսի 25-ը բուհի/դպրոցի ղեկավարությանը պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում (օրինակը կցված է),
  • լուսանկար,
  • անձնագրի պատճե,
  • առաջադիմության մասին տեղեկանք,
  • սոցիալական քարտի պատճե,
  • ինքնակենսագրություն,
  • ուսումնական հաստատության ֆակուլտետի դեկանի կամ ամբիոնի վարիչի` ուսանողների համար, կողմից տրված երաշխավորագրեր (առկայության դեպքում),
  • հրատարակված աշխատանքների, հոդվածների ցուցակ (առկայության դեպքում),
  • տվյալ բնագավառում հավակնորդի նվաճումները հավաստիացնող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում):

Այն ուսանողները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, պետք է մինչև մայիսի 25-ը ներկայանան իրենց ֆակուլտետի/ ինստիտուտի դեկանատ/տնօրինություն և հայտնեն ցանկության մասին:

Կից ներկայացվում է դիմում հայտի օրինակը՝ https://cutt.ly/5bHudLQ