Հաքաթոն նվիրված Սևանա լճի էկոհամակարգի կառավարման օժանդակությանը

Հաքաթոն նվիրված Սևանա լճի էկոհամակարգի կառավարման օժանդակությանը

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), «Ջի-Այ-Զեթ» (GIZ)-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, ս.թ. հոկտեմբերի 14-15-ը, կազմակերպում է հաքաթոն: Հաքաթոնը կազմակերպվում է Սևծովյան համալսարանական ցանցի (BSUN) 14-րդ համագումարի շրջանակներում, և Սևծովյան տարածաշրջանի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներգրավելու է տարբեր մասնագիտական կրթություն ունեցող թիմերում, որոնց նպատակը լինելու է Սևանա լճի ջրի որակի և բուսածածկույթի մշտադիրտարկման և գնահատման նոր մոտեցումներ և գործիքներ առաջարկելը՝ նպատակ ունենալով օժանդակել լճի էկոհամակարգի կառավարմանը:

Խրախուսվում է ուսանողների և սկսնակ մասնագետների (մինչև 35 տարեկան) մասնակցությունը միջոցառմանը: Հետաքրքրվողները կարող են ներկայանալ որպես թիմեր (մինչև 5 անձ): Անհատները, որոնք չունեն թիմեր, կարող են միանալ մյուս անհատ մասնակիցներին: Հատկապես խրախուսվում է ջրային էկոլոգիայի, բույսերի կենսաբանության, գյուղատնտեսական գիտությունների, ԱՏՀ-ի և հեռահար զոնդավորման, պատկերների մշակման և տվյալագիտությամբ զբաղվող անձանց մասնակցությունը: Ցանկալի է, որ թիմերում ներառված լինեն վերոնշյալ մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ բոլոր հարցերին բազմակողմանի անդրադառնալու համար:

ՀԱՊՀ-ն  հանդիսանալով Սևծովյան համալսարանական ցանցի անդամ  ողջյունում և խրախուսում է Ձեր ակտիվ մասնակցությունը վերոնշյալ միջոցառմանը։

Հաքաթոնի վերաբերյալ տեղեկատվությունը և գրանցումը հասանելի են հետևյալ հղումով: https://bsun2021.aua.am/hackathon/?__cf_chl_captcha_tk__=pmd_g5NfQJjvlNltdlqtGN9NPM2Wklr3KiCWsvYgvx8wRTQ-1632395891-0-gqNtZGzNAvujcnBszQjR

Գրանցման հայտերի վերջնաժամկետն է հոկտեմբերի 5-ը:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին կամ ՀԱՀ դոկտոր ԳարաբեթԿազանջյանին [email protected] էլ. հասցեով։