Կկայանա «Ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ինովացիոն զարգացումը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը» թեմայով IV միջազգային գիտատեխնիկական համաժողովը

Կկայանա «Ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ինովացիոն զարգացումը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը» թեմայով IV միջազգային գիտատեխնիկական համաժողովը

Ռումինիայի Պետրոշանիի համալսարանը հրավիրում է մասնակցելու «Ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ինովացիոն զարգացումը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը» թեմայով IV միջազգային գիտատեխնիկական համաժողովին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին՝ հեռավար եղանակով։

Գիտաժողովի գիտական ուղղություններն են՝

– բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում․

– օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում․

– մեքենաշինություն և ավտոմոբիլային տրանսպորտ․

– բնօգտագործման տնտեսագիտություն:

Գիտաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է:

Լրացուցիչ տեղեկությունների և զեկույցների/թեզերի պատրաստմանը ներկայացվող տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթից: