Loading Events

«Միասնության Ուժը 2021» ուսանողական-երիտասարդական հավաք

2 Օգոստոսի - 7 Օգոստոսի

Սույն թվականի օգոստոսի 2-7-ը, Կոտայքի մարզի Հանքավանի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում կանցկացվի «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը:

«Միասնության ուժը» հավաքին կմասնակցի ավելի քան 170 երիտասարդ ՀՀ-ից և Արցախից: Հավաքի համակարգող-ղեկավարող մարմինը, միջոցառման հիմքում դնելով ազգային արժեքները, մասնակիցներին, միասնության ակնկալիքով, ՀՀ դրոշի խորհրդանշական գույների ներքո առանձնացրել է երեք ճակատների, անվանելով նրանց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետի կոչման արժանացած Ժորժ Գևորգյանի, Տիգրան Բադալյանի և Կարապետ Անտոնյանի անուններով, իսկ ջոկատները, որոնցից կազմված են ճակատները կկրեն պոլիտեխնիկցի 27 զոհված հերոսների անունները։

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում է «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը, ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված է «Պ» տառին՝ խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն են։

Հավաքի ընթացքում անցկացվելու են մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներ, որոնց գնահատմամբ և արդյունքներով որոշվելու են հաղթող ջոկատները, իսկ հետագայում` ճակատը: Հանդիպումներ, քննարկումներ են լինելու հասարակական, պետական, քաղաքական գործիչների, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ առաջին «Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը անցկացվել է 2016 թվականի օգոստոսի 8-11-ը:

Details

Start: 2 Օգոստոսի
End: 7 Օգոստոսի