Loading Events

Կմեկնարկի «Beengineer 4» ուսանողական գիտական կոնֆերանսը

01.07.2021 - 02.07.2021
  • This event has passed.

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում են Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ուսանողներին մասնակցելու   «Beengineer-4» երկօրյա ուսանողական գիտաժողովին:

 

Մրցույթ ըստ ոլորտների

Բոլոր աշխատանքները պետք է համապատասխանեն գիտաժողովի կազմակերպիչների կողմից ստորև նշված չորս ոլորտներին, որոնցում մասնագիտացված հանձնաժողովները ընտրելու են զեկուցման թեզիսները, որոնք կտպագրվեն Beengineer ուսանողական գիտաժողովի տեղեկագրում։

 

Ոլորտներ   

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ճարտարագիտություն և դիզայն
  • Տնտեսագիտություն
  • Նորարարություն և Պատրաստի արտադրանք

 

Վերջնաժամկետներ

           Գիտական աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 20-ը։

 

Զեկուցմանը ներկայացվող պահանջներ

Զեկուցումներին ներկայացվող տեխնիկական պահանջները`

  • Զեկուցումները պետք է ներկայացվեն doc ֆորմատով
  • Զեկուցման վերնագիրը և հաջորդ տողում՝ հեղինակի անունը՝ գլխատառերով և թավ:
  • Միջտողային տարածությունը 1
  • Էջի կարգավորումները: Սահմաններ. Ձախ 3; Աջ 1.5; Վերև 2; Ներքև 2

 

Զեկուցումը պետք է պարունակի՝

  • Համառոտագիր, որը կրճատ կերպով կներկայացնի կատարված աշխատանքը,
  • Բանալի բառեր
  • Ներածություն
  • Զեկուցման բուն հատված
  • Եզրակացություն
  • Գրականության ցանկ
  • Զեկուցման վերնագրի, համառոտագրի և բանալի բառերի ռուսերեն և անգլերեն թարգմանություններ

 

Տիտղոսային թերթի միջնամասում պետք է գրված լինի

  • Զեկույցի վերնագիրը
  • Հեղինակ/ներ/-ի անունը և ազգանունը, մասնագիտությունը
  • բուհի անվանումը
  • Գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը և անուն ազգանունը (ղեկավարի առկայության դեպքում)

 

Պահանջվող ձևաչափը

Ամբողջական զեկույցը պետք է լինի A4 ձևաչափի 3 ամբողջական էջից մինչև 7 էջ՝ ունենալով հղումներ և ցուցադրություններ slide-show-ի տեսքով:

 

Բոլոր նյութերը պետք է հավաքված լինեն հետևյալ տառատեսակներով և տառաչափերով՝

Հայերեն՝ Unicode GHEA Grapalat, Տառաչափը` 10

Sylfaen, Տառաչափը` 10

Ռուսերեն և Անգլերեն՝

Times New Roman, Տառաչափը` 11

Unicode GHEA Grapalat, Տառաչափը` 10

 

Զեկուցումները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

Զեկույցները պետք է ներկայացվեն պրեզենտացիայի միջոցով:

 

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Հարցերի համար կարող եք դիմել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդ՝

ՈՒԽ փոխնախագահ՝ Ռաֆայել Թովմասյան հեռ: 374 77 07 06 69

ՈՒԳԸ նախագահ՝ Միքայել Մարտիրոսյան հեռ։ 374 93 00 23 37

Details

Start: 01.07.2021
End: 02.07.2021

Venue

Venue Name:
Address: Տերյան 105
Երևան,

Organizer

Organizer Name: Ուսանողական Խորհուրդ
Phone: 374 77 07 06 69
Email: