Աշակերտ-2021
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է հուլիսի 12-ից 23-ը ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնում (Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ի հարկ): Դիմորդը՝ Ընդունելության կենտրոնին (ընդունող հանձնաժողովին) օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
1. դիմում,
2․ 4 լուսանկար (3×4 չափսի)
3. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը,
4. անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը (անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը),
5. Ծնողի անձնագիրը և պատճենը,
6․ ՀԾՀ (սոցիալական քարտի) պատճենը։
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է – տեղ, ըստ հետևյալ ենթահոսքերի և քանակների.
• ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք – 78
• ինժեներական ենթահոսք – 152
• տնտեսագիտական ենթահոսք – 22
• դիզայնի ենթահոսք – 26
Դիմորդների գիտելիքների ստուգումը իրականացվելու է հուլիսի 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին (դիզայն ենթահոսքի հարցազրույց)՝ ժամը 9:00-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասլարան» հիմնադրամի Երևանի ավագ դպրոցում (Տերյան 105, 7-րդ մասնաշենք):
Դպրոցի ենթահոսքերը ձևավորելու նպատակով իրականացվելու է դիմորդների գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.
• ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
• ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր ),
• տնտեսագիտական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
• դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա – գրավոր, կերպարվես-բանավոր)