Trade Organization
President of the Labor Union

NPUA Labor union is a union of Polytechnic employees, representing employer and employee working relationships and an expression of free will of the employees and the union aims to protect their labor, specialized, economic, social rights and benefits as well as their representation in work relationships.
NPUA Labor union operates under Republic of Armenia law on non-governmental organizations, RA Labor Code, NPUA Charter, NPUA Labor Union Charter and collective contracts. The Labor Union aims at solving legal and social issues of the employees of the Polytechnic.
ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրավահաջորդն է դեռևս 1933 թ. ստեղծված Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Արհմիութենական կազմակերպության:
Գործունեության առաջին տարիներին արհմիութենական կազմակերպությունը նպաստել է ինստիտուտի կայացմանը: Կազմակերպությունը զբաղվել է հիմնականում աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական շահերի ու իրավունքների պաշտպանությամբ, ինչը և իրականացվում է առ այսօր: Կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել են գեղարվեստական ինքնագործունեության խմբակներ, բաշխվել են բնակարաններ, հոգացել են մարդկանց հանգստի կազմակերպման և այլ բնույթի խնդիրներ:
Տարբեր ժամանակներում արհկոմիտեի նախագահ են աշխատել պոլիտեխնիկցիներ Քրիստ Խաչատրյանը, Սուրեն Անթաշյանը, Թամարա Հակոբյանը, Խաչիկ Խաչատրյանը, Ալիկ Հակոբյանը, Համլետ Մկրտչյանը, Գևորգ Բալումյանը (2016 թ.-ից մինչ այժմ):
Կազմակերպությունը իր օրենսդրական գործունեությունը իրականացնում է 2000 թվականին Ազգային ժողովում ընդունված «Արհեստակցական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն:
2015 թվականին համալսարանի անվանափոխության պատճառով «ՀՊՃՀ արհեստակցական կազմակերպություն»-ը վերանվանվեց «ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպություն» և վերագրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում:
Գործառույթները
- Մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,
- համալսարանի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,
- համաձայն գործող օրենսդրության մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,
- համագործակցել հանրապետական և այլ պետությունների արհեստակցական կազմակերպությունների հետ, իրականացնել աշխատանքային փորձի փոխանակում,
- ստանալ և տարածել տեղեկատվություն կապված արհեստակցական կազմակերպության անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի հետ,
- ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,
- մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը:
Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 58 11 00, Էլ-փոստ: [email protected]