Յուրի Լևոնի Սարգսյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 9-ին։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվանպոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1962 թվականին Երևանի պոլիտեխնիկական...
Յուրի Լևոնի Սարգսյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 9-ին։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվանպոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1962 թվականին Երևանի պոլիտեխնիկական...
Հիմնադրվել է 2013թ. փետրվարի 5-ին։
Հետազոտության և մշակման առարկա են հանդիսանում էլեկտրամեխանիկական, պյեզոէլեկտրական, կոմպոզիտային պոլիմերմետաղական և առաձգական տարրերով գերճշգրիտ գործողության հիբրիդային կառուցվածքով բազմանշանակային միկրոռոբոտները և բժշկական ռոբոտները: Այս չափազանց արդիական սարքերն ունեն լայն պահանջարկ և կիրառման բազմատեսակ բնագավառներ` էլեկտրոնային մանրադիտակների գերճշգրիտ կոորդինատային սեղանիկների կառավարում կենսաբանական հետազոտություններում, միկրովիրաբուժություն. բժշկի ձեռքի կենսաբանական տատանումներից վիրաբուժական գործիքի սխալանքի փոխհատուցում, լապարասկոպիա, դեղամիջոցների ճշգրիտ չափաբերում և ներարկում (միկրոդոզավորիչներ և միկրոպոմպեր), գերճշգրիտ օպտիկամեխանիկական համակարգեր. ճառագայթի կառավարում (սկաներներ), վերականգնողական բժշկական տեխնիկա. էկզոսկելետոնների և հագնովի ռոբոտների մշակում: Իրականացվում են սկզբունքորեն նոր սարքերի հետազոտման և նախագծման մեթոդաբանության մշակում: Դրանք իրենցից ներկայացնում են հիբրիդային կառուցվածքով միկրոռոբոտներ ու բժշկական ռոբոտներ և օժտված են առաձգական կվազիպասսիվ կինեմատիկական զույգերով և կառավարվող առաձգականությամբ օղակներով ու ոչ ավանդական շարժաբերներով-ակտիվ տարրերով` ակտուատորներով։ Մեխանիկական մոդելավորման տեսանկյունից թվարկված սարքերը բաշխված պարամետրերով համակարգեր են, որոնց տարրերի հաշվարկային մոդելները նկարագրելու համար կիրառվում են պյեզոէլեկտրամեխանիկայի և էլեկտրաքիմիամեխանիկայի հիմնադրույթները, մեխանիզմների ապրոքսիմացիոն սինթեզի տեսական հիմունքները, օպտիմալ պրոցեսների մաթեմատիկական տեսությունը և հաշվողական մեթոդները: Ծրագրի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ սկզբունքորեն նոր, առաձգական կվազիպասսիվ կինեմատիկական զույգերով, կոշտ և ճկուն օղակներով և ակտիվ տարրերով. էլեկտրամեխանիկական, պյեզոէլեկտրական և կոմպոզիտային պոլիմերմետաղական ակտուատորներով օժտված հիբրիդային գերճշգրիտ կառուցվածքների ներմուծումը, մոդելավորման, նախագծման և կառավարման մեթոդաբանության ստեղծումն ու զարգացումը հնարավորություն կտան բարելավել մշակվող սարքերի ճշգրտության, գաբարիտային, քաշային և էներգածախսային բնութագրերը և կդյուրացնեն դրանց հետագա կիրառությունը թվարկված ասպարեզներում:
Վայր: 3-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 52 03 48