Տրանսպորտային համակարգեր

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տրանսպորտային համակարգեր

«Տրանսպորտային միջոցներ» ամբիոն

Այս կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ ավտոմոբիլների տարբեր մեխանիզմների և ագրեգատների հաշվարկի և նախագծման, ավտոմոբիլների տեխնիկական շահագործման և փորձարկման, շահագործական հատկանիշների և բնութագրերի գնահատման ու վերլուծման, շահագործական նյութերի և տարբեր նշանակության տեխնոլոգիական սարքավորումների կիրառման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ հենքն են շրջանավարտների հետագա մասնագիտական գործունեության արդյունավետ իրականացման և մասնագիտական առաջընթացի համար:

Շրջանավարտները կարող են աշխատել կազմակերպություններում, որոնք իրականացնում են ավտոմոբիլների նորոգում և շահագործում, տեխնիկական սպասարկում, արատաորոշում և զննություն, ավտոմոբիլների նախագծում, ինչպես նաև մասնագիտական կադրեր պատրաստող ուսումնական հաստատություններում :

«Տրանսպորտային միջոցներ» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Երեվանի մուատ ՓԲԸ,
  • Ավտոբուս ՓԲԸ,
  • Օվնե ՍՊԸ,
  • Ավտոհաուս ՍՊԸ,
  • Եվրովագեն ՍՊԸ,
  • Ֆորա ՍՊԸ: