Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

«Տրանսպորտային միջոցներ» ամբիոն

Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետ-փոխադրողներ, ովքեր զբաղվում են ուղևորների, բեռների, միջազգային, ներքաղաքային, միջքաղաքային և երկաթուղային փոխադրումերով։ Բավականին տարածված մասնագիտություն, որը ունի մեծ հեռանկարներ ամբողջ աշխարհում։

Ուսանողը ձեռք է բերում երթևեկության կազմակերպման կարողություններ։ Նաև անհրաժեշտ գիտելիքներ բեռնակայաններում կատարվող աշխատանքների կազմակերպման ու կառավարման, բեռնային ճակատների հաշվարկման մեթոդների, բեռների տեղակայման ձևերի մասին։ Ուսանողը կկարողանա իրականացնել բեռների ընդունման-հանձնման, առաքման օպերացիաները, տարբեր տեսակի բեռների արդյունավետ փոխադրումների կազմակերպումը։ Ձեռք կբերի տրանսպորտի տարբեր տեսակների առանձնահատկությունների մասին գիտելիքներ և աշխատանքի արդյունավետ վերլուծման կարողություններ՝ գնահատելու համար տրանսպորտային համակարգերի դերը տնտեսության մեջ, լուծելու տրանսպորտի տարբեր տեսակների և ճյուղերի տրանսպորտատնտեսական համագործակցության բարելավմանը նպատակաուղղված գործնական խնդիրներ, կիրառելու տրանսպորտի տարբեր տեսակների շարժակազմերին ներկայացվող հիմնական պահանջները տրանսպորտային գործըթացին վերաբերող խնդիրների լուծման ժամանակ։

Այս մասնագիտության շրջանավարտները կարող են աշխատել ավտոտրանսպորտային ձեռնարկություններում, նախագծային հիմնարկներում, կարող են լինել մասնագիտացված վթարային փորձագետներ, երթևեկության կազմակերպիչներև և ճանապարհային ոստիկաններ։ Կարող են աշխատել նաև պետական հիմնարկություններում և  միջազգային մեծ կազմակերպություններում։ Նորագույն տեխնոլոգիաները այժմ հնարավորություն են տալիս ցանկացած տեղից բեռնափոխադրումենր կազմակերպել մեկ այլ տեղ, որի կազմակերպումով և կառավարումով զբաղվում են հենց այս մասնագետները։

«Տրանսպորտային միջոցներ» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ`

  • «Սպայկա»,
  • «Ավտոբուս» ՓԲԸ,
  • Ճանապարհային ոստիկանությունում։