Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում

Գլխավոր / Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոն

Լեռնային գործը մարդկային գործունեության ոլորտ է՝ կապված Երկրի ընդերքի յուրացման և օգտագործման հետ։ Այն ներառում է երկրի կեղևի վրա տեխնածին ազդեցության բոլոր տեսակները՝ գլխավորապես օգտակար հանածոների կորզումը, դրանց առաջնային վերամշակումը և լեռնային արտադրության տեխնոլոգիաների հետ կապված գիտական հետազոտությունները։

Լեռնային գործը իրենից ներկայացնում է հասարակական արտադրության կարևորագույն ճյուղերից մեկը, որտեղ զբաղված են տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Լեռնային գործի արտադրանքը արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և շինարարության անփոխարինելի հանքային հումքն է, որով որոշվում է համաշխարհային էկոնոմիկայում լեռնային գործի նշանակությունը։

«Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» կրթական ծրագրի շրջանակներում իրականացվում է երեք մասնագիտացումներով ուսուցում.

  • Երկրաբանություն, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում,
  • Օգտակար հանածոների հանքավայրերի ստորգետնյա մշակում,
  • Բաց հանքային աշխատանքներ:

Երկրաբանություն, օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզումը օգտակար հանածոների պաշարների բացահայտման և գնահատման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների և աշխատանքների ամբողջություն է։ Երկրաբանական հետախուզման ընթացքում բացահայտվում են օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական կառուցվածքը, հանքակուտակի տարածական տեղադիրքը, տեղադրման պայմանները, ձևաբանությունը և չափերը, օգտակար հանածոների որակը և քանակը, տեխնոլոգիական հատկությունները և հանքավայրի շահագործման պայմանները որոշող գործոնները։

Օգտակար հանածոների հանքավայրերի ստորգետնյա մշակումը լեռնային արտադրության և գիտության ոլորտ է՝ մարդկային գործունեության տարբեր ասպարեզներում օգտագործման համար ընդերքից օգտակար հանածոյի կորզման դեպքում մեթոդների, եղանակների և միջոցների իրացման հետ կապված։ Մասնագիտական գործունեության օբյեկտներն են ստորգետնյա հանքերը, հորատանցքային տեխնոլոգիայով հանքաքարի արդյունահանման լեռնային ձեռնարկությունները։

Բաց հանքային աշխատանքները լեռնային արտադրության և գիտության ոլորտ է, որն իր մեջ ներառում է հանքարդյունաբերական ձեռնարկությունների, խրամների, փոսորակների և տարբեր ֆունկցիոնալ նշանակության այլ օբյեկտների նախագծման, շինարարության, շահագործման և վերակառուցման գծով մարդկային գործունեության մեթոդների, եղանակների և միջոցների համալիր։ Մասնագիտական գործունեության օբյեկտներն են հանքաքարային և շինարարական նյութերի բացահանքերը, քարածխի կտրվածքները, ցրոնային և տեխնածին հանքավայրերի մշակման հանքարդյունաբերական ձեռնարկությունները։

Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել որպես հորատման գծով ճարտարագետ, բացահանքի տեղամասի պետ, լեռնային վարպետ, հանքահարստացուցիչ և հանքարդյունաբերական կոմբինատների ճարտարագետներ, ինչպես նաև նրանք կարող են աշխատել շինարարական ընկերություններում, հետազոտական և նախագծային ինստիտուտներում, զինվորական կազմակերպություններում, համապատասխան պետական կառավարման համակարգում և այլն։

2020 թ․ հուլիսի 10-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո «Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնի» Հայկական բաժանմունք, որտեղ իր ուրույն դերակատարությունը ունի վերը նշված մասնագիտություններով բակալավր և մագիտրոս թողարկող «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանությունը» ամբիոնը։

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Կաշենի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Մեղրաձորի ոսկու կոմբինատում,
  • Ավանի քարաղի ստորգետնյա հանքում,
  • Սոթքի ոսկու բացահանքում։