Օգտակար հանածոների հարստացում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Օգտակար հանածոների հարստացում

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոն

Օգտակար հանածոների հարստացումը մշակումը լեռնային արտադրության և գիտության ոլորտ է` մարդկային գործունեության տարբեր ասպարեզներում օգտագործման համար հանքային հումքի առաջնային վերամշակման դեպքում մեթոդների, եղանակների և միջոցների իրացման հետ կապված։ Մետալուրգիայի և միներալային հումքի վերամշակման ասպարեզում այն արդյունահանված հանքաքարից արժեքավոր միներալների բաժանման գործընթաց է։ Արժեքավոր հանածոների վերամշակումը իրականացվում է հարստացման հատուկ ձեռնարկություններում։ Մասնագիտական գործունեության օբյեկտներն են լաբորատորիաները և հարստացուցիչ ֆաբրիկաները։

Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հարստացուցիչ և վերջնական արտադրանքի ֆաբրիկայում ու  մաքրման կառույցներում։ Հարստացնողը իրականացնում է ըստ չափերի հանքաքարի և ածխի տեսակավորում, սպասարկում է հարստացման մեքենաները և ապարատները, օժանդակ սարքավորումները։

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Կաշենի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Մեղրաձորի ոսկու կոմբինատում,
  • Ավանի քարաղի ստորգետնյա հանքում,
  • Շահումյանի հարստացուցիչ ֆաբրիկայում,
  • Սոթքի ոսկու բացահանքում։