Մեքենաշինություն և նյութերի մշակում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Մեքենաշինություն և նյութերի մշակում

«Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման» ամբիոն

Այս կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ տարատեսակ մեքենաների, սարքավորումների, դրանց մեխանիզմների (այդ թվում նաև ռազմական և պաշտպանական նշանակության) նախագծման և պատրաստման, շահագործման և սպասարկման, ինչպես նաև գեղարվեստական իրերի նախագծման և պատրաստման վերաբերյալ: Շրջանավարտները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ տարատեսակ թվային ծրագրավորման հաստոցների վրա դետալների մշակնամ տեխնոլոգիական պրոցեսի նախագծման, մշակման ծրագրի կազմման և հաստոցների շահագործման վերաբերկալ: Նրանք տիրապետում են համակարգչային տեխնիկայի տարատեսակ ծրագրերի, որը թույլ է տալիս  հաջողությամբ աշխատել ինչպես մետաղամշակման խոշոր և միջին ձեռնարկություններում, այնպես էլ տարբեր բնույթի նախագծային, արտադրական և գիտահետազոտականան ձեռնարկություններում: Մասնագիտության շրջանավարտները սպասարկում են նաև այլ ոլորտների (էներգետիկական, քիմիական, լեռնամետալուրգիական, սննդարդյունաբերության) ձեռնարկությունների տեխնիկական սարքավորումները և գործիքային և նորոգման արտադրամասերը:

«Մեքենաշինության տեխնոլոգիաների և ավտոմատացման» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Երևանի ոսկերչական գործարան-1 «ԳՆՈՄՈՆ» ԲԲԸ,
  • «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ,
  • Հրազդանի «Հարվալ Մաշինըրի» ՍՊԸ,
  • «ՌուսալԱրմենալ» ՓԲԸ,
  • «Հալոգամ» ՍՊԸ,
  • «Շաբեր» ՍՊԸ,
  • «ՀԱԷԿ» ՓԲԸ,
  • «Հատուկ հիդրոսարքավորումներ» ԱԿ,
  • «MAG Engineer» դեպարտամենտը,
  • «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ՓԲԸ,
  • «Գրանտ Քենդի» ՍՊԸ,
  • «Գրանտ տոբակո» ՍՊԸ,
  • «Մասիս տոբակո» ՍՊԸ: