Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի  ֆակուլտետ

«Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի» ֆակուլտետը կատարում է ընդունելություն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ, պատրաստում է ճարտարագետ մաթեմատիկոսներ՝ կիրառական և տնտեսագիտական խնդիրների մաթեմատիկական ներկայացման, մշակման և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կիրառությամբ նրանց լուծման ոլորտներում։

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառում  ուսումնասիրվում է խորը մաթեմատիկական առարկաներ և ծրագրավորման լեզուներ, որոնք ձեզ կօգնեն հմտանալ ձեր մասնագիտության մեջ։

Շրջանավարտները լավագույն հեռանկար ունեն աշխատելու բազմաթիվ խոշոր տեխնոլոգիական, ֆինանսաբանկային կազմակերպություններում և արտադրություններում, որպես ծրագրավորող։ Ինչպես նաև ինֆորմացիոն հաշվողական կենտրոններում, որտեղ ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման նպատակով կիրառվում են կիրառական մաթեմատիկայի ժամանկակից մեթոդները։

Ֆակուլտետում պատրաստված մասնագետները մեծ պահանջարկ ունեն, նրանցից շատերը աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` Ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարական կազմակերպություններում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն:

Ուսումնառության ընթացքում ստացած մաթեմատիկական գիտելիքները կօգնեն ձեռք բերել հմուտ մտածելակերպ և լուծել ձեր առջև դրված ցանկացած խնդիր։

«Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի»  ֆակուլտետը իր գոյության ողջ ընթացքում արդյունավետորեն համագործակցել է ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (նախկին ՀՍՍՀ ԳԱ ՀԿ) հետ` այդ հանդես գալով որպես բարձրակարգ կադրերի հիմնական մատակարար: