Պարենամթերքի տեխնոլոգիա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Պարենամթերքի տեխնոլոգիա

«Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոն

Պարենամթերքի տեխնոլոգիա կրթական ծրագիրը նպատակաուղղված է պարենամթերքի արտադրության բնագավառում տեխնոլոգիական, տեխնիկական, գիտական և մասնագիտական պրոֆեսիոնալիզմի ձևավորմանը:

Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանում պարենամթերքի արտադրության ճարտարագիտական զարգացման համար, պատրաստել լայն պրոֆիլի ինժեներ պարենամթերքի արտադրության և կենսասինթեզի բնագավառում տեխնոլոգիական գործընթացների կիրառման, նախագծման և շահագործման համար:

Շրջանավարտը ձեռք  է բերում  հետևյալ մասնագիտական կոմպետենցիաները․

Կիրառել մաթեմատիկայի, բնական գիտությունների, մեխանիկայի, արտադրական տեխնոլոգիաների և ճարտարագիտության գիտելիքներն ու մեթոդները պարենամթերքի և կենսասինթեզի արտադրության տեխնոլոգիական և տեխնիկական մակարդակի վերահսկման խնդիրների բացահայտման, վերլուծության, ձևակերպման և լուծման համար: Տիրապետել պարենամթերքի պահպանման ու պահեստավորման նպատակահարմար տեխնիկական բնութագրերին և պայմաններին, մթերքի որակի գնահատման ժամանակակից չափիչ տեխնիկայի շահագործման սկզբունքներին և միջոցներին (որակի կառավարում)։

«Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «Երևանի գարեջուր» ՓԲԸ,
  • «Արարատ» սննդի կոմբինատ,
  • «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ,
  • «Սևանի հացի գործարան» ՓԲԸ,
  • «Մարիաննա կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ,
  • “Անի ֆուդ” ՍՊԸ,
  • Արագած ֆուդ”ՍՊԸ,
  • «Նատֆուդ» ԲԲԸ,
  • Հայ կենսատեխնոլոգիայի ինստիտուտ,
  • «Լիզին» Չարենցավան: