Շրջակա միջավայրի պահպանություն լեռնամետալուրգիայի ճյուղում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Շրջակա միջավայրի պահպանություն լեռնամետալուրգիայի ճյուղում

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոն

Շրջակա միջավայրի պահպանությունը ճարտարագիտական գործունեության բաղկացուցիչ մաս է, որը իր մեջ ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցության հետազոտման, վերահսկողության և կառավարման մեթոդների, եղանակների և միջոցների ամբողջություն, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և կայուն զարգացման ապահովման համար էկոլոգիական փորձաքննություն, ղեկավարում և աուդիտ։ Մասնագիտական գործունեության օբյեկտներն են աղտոտող նյութերի, էներգեյի և շրջակա միջավայրի վրա ազդեցության այլ գործոնների աղբյուրները, լեռնամետալուրգիական ձեռնարկությունների հեղուկ, գազանման և պինդ թափոնները, աղտոտող նյութերի արտանետումների կանոնակարգման համակարգերը և այլն։

Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել որպես ճարտարագետ-տեխնոլոգ, կազմակերպիչ-կառավարիչ, վերահսկող և նախագծող լեռնամետալուրգիական ձեռնարկություններում։

«Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Կաշենի պղնձամոլիբդենային կոմբինատում,
  • Մեղրաձորի ոսկու կոմբինատում,
  • Ավանի քարաղի ստորգետնյա հանքում,
  • Սոթքի ոսկու բացահանքում։