Շրջակա միջավայրի պահպանություն և քիմիական արդյունաբերություն

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Շրջակա միջավայրի պահպանություն և քիմիական արդյունաբերություն

«Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոն

Շրջակա միջավայրի պաշտպանություն քիմիական արդյունաբերությունում  մասնագիտության նպատակն է ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ՝ Հայաստանի քիմիական արդյունաբերության ճյուղերում շրջակա միջավայրի պահպանության հետագա զարգացման համար, ատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ`տարբեր ֆունկցիոնալ նշանակության ճարտարագիտական և շրջակա միջավայրի պաշտպանության համակարգերի նախագծման, շահագործման, սպասարկման և փորձարկման համար:

Շրջանավարտը կարողանում է կիրառել մաթեմատիկայի, բնական գիտությունների, շրջակա միջավայրի պաշտպանության և ճարտարագիտության գիտելիքներն ու մեթոդները բնապահպանական խնդիրների բացահայտման, վերլուծության, ձևակերպման և լուծման համար (մասնագիտական խնդիրների լուծման հմտություն), պլանավորել և կատարել փորձարարական հետազոտություններ, վերլուծել և մեկնաբանել փորձնական տվյալները և կատարել եզրահանգումներ տվյալ տեխնածին օբյեկտի վերաբերյալ (փորձարարական հմտություններ), կառուցել և հետազոտել տեխնածին համակարգերի և գործընթացների մաթեմատիկական մոդելներ (մաթեմատիկական մոդելավորման իմացություն):

«Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ,
  • «Երևան ՋԷԿ» ՓԲԸ,
  • ՃՇՀԱՀ, «Շրջակա միջավայրի ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի » ուսումնագիտական լաբորատորիա,
  • “Էկոինջիներինգ” ՍՊԸ,