Էլեկտրամոբիլներ

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Էլեկտրամոբիլներ

«Տրանսպորտային մեքենաշինություն» ամբիոն

Էլեկտրամոբիլներ կրթական ծրագրով ուսումնառության իրականացման ընթացքում ուսանողները ձեռք կբերեն անհրաժեշտ տեսական գիտելիքներ, գործնական կարողություններ և հմտություններ.

  • տրանսպորտի ոլորտում կանաչ և էներգախնայողական տեխնոլոգիաների զարգացման միտումների,
  • ժամանակակից հիբրիդային ավտոմոբիլների կառուցվածքի և աշխատանքի առանձնահատկությունների,
  • ժամանակակից էլեկտրամոբիլների կառուցվածքի և աշխատանքի առանձնահատկությունների,
  • էլեկտրամոբիլների քարշային դինամիկայի,
  • էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների տարբեր մեխանիզմների և համակարգերի նախագծման և հաշվարկի ժամանակակից գործիքակազմի կիրառման,
  • էլեկտրամոբիլների տեխնիկական զննության և արատորոշման գործընթացների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների,
  • տրանսպորտի ոլորտում լիցենզավորման, հավաստագրման և փաստաթղթաշրջանառության,
  • տրանսպորտային միջոցների փորձարկման և վերաբերյալ:

«Տրանսպորտային մեքենաշինություն» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Հայաստանի գործատուների հանրապետական միությունը,
  • «ՄԵԳՆԱ» ՍՊԸ,
  • «ՖԼԵՇ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ,
  • «ԱՎԵՆԻԽ» ՍՊԸ,
  • «ԱՎՏՈՀԱՈՒՍ» ՍՊԸ ,
  • «ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ,
  • «ՕՎՆԵ» ՍՊԸ ,
  • «ՖՈՐԱ» ՍՊԸ,
  • «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ: