Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ

Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ

«Էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում» ամբիոն

Մասնագիտության նպատակն է  ձևավորել կադրային բազա` Հայաստանում տարբեր ֆունկցիոնալ նշանակության էլեկտրական և էլեկտրոնային սարքերի, էլեկտրաբանեցման, էլեկտրատեխնոլոգիական կայանքների ու համակարգերի, էներգիայի հոսքերի ավտոմատացված կառավարման համակարգերի, ավտոմատիկայի սարքերի, մալուխների և հաղորդալարերի նախագծման, շահագործման, սպասարկման և դրանց փորձարկման ու որակի հսկման համար: Պատրաստում է  լայն պրոֆիլի ինժեներներ` տարբեր ֆունկցիոնալ նշանակության էլեկտրական և էլեկտրոնային սարքերի, էներգիայի էլեկտրամեխանիկական փոխակերպիչների, էլեկտրաբանեցման ավտոմատացված կառավարման համակարգերի, ավտոմատիկայի սարքերի, մալուխների և լարերի նախագծման, շահագործման, սպասարկման և փորձարկման համար:

Շրջանավարտների մասնագիտական գործունեության ասպարեզն է էլեկտրատեխնիկական արտադրատեսակների, էլեկտրաբանեցման ավտոմատացված կառավարման, էլեկտրատեխնոլոգիական համակարգերի ստեղծման, շահագործման և սերտիֆիկացման ուղղությամբ մասնագիտացված կազմակերպությունները, արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրական տնտեսությունները:

Շրջանավարտների մասնագիտական գործունեության օբյեկտներն են էլեկտրական մեքենաները, միկրոմեքենաները, տրանսֆորմատորները, էլեկտրաբանեցման համակարգերը, էլեկտրական և էլեկտրոնային սարքերը, ավտոմատիկայի սարքերը, էներգիայի հոսքերի կառավարման համակարգերը, էլեկտրաէներգետիկական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային սարքերի,էլեկտրական մեկուսացումը, մալուխային արտադրատեսակները, հաղորդալարերը, էլեկտրատեխնիկական նյութերը և էլեկտրական կոնդենսատորները։

«Էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «ՀՀ Էլեկտրացանց» ՓԲԸ,
  • «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ,
  • «ՆԻԻԷլեկտրամաշ» ԳԱՁ ՓԲԸ,
  • «Ինտեգրատոր» ԲԲԸ,
  • Սեդեռա ՍՊՀ,
  • Ալյումեքս ՍՊՀ,
  • «Կ. Դեմիրճյանի անվ. Երևանի մետրոպոլիտեն»,
  • «Կոկա-Կոլա» ՓԲԸ,
  • «Շաքս Գրուպ» ԲԲԸ,
  • «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ: