Տնտեսագիտություն մեքենաշինության ճյուղում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տնտեսագիտություն մեքենաշինության ճյուղում

Տնտեսագիտություն (մեքենաշինության ճյուղում)

Տնտեսագիտություն (մեքենաշինության ճյուղում) կրթական ծրա­գիրը ուսումնասիրում է սոցիալ-տնտեսական կյանքի առավել կարևոր ու ար­դիա­կան հարցերը, ինչը պայմանավորված է նոր տնտեսական համակարգի ձևա­վոր­մամբ, կառավարչական որոշումների արդյունավետության բարձրացման անհրաժեշ­տութ­յամբ, և վերջիններիս շարունակական զարգացմամբ ու այլ գործոններով: Այս կրթական ծրագրով  ուսանողները ծանոթանում են նոր կազմակերպություն հիմնադ­րե­լու եղանակներին, արտադրական գործընթացի կազմակերպման ձևերին ու մեթոդ­նե­րին, արտադրանքի ու ծառայությունների գների իրացման հնարավոր ծավալների, ար­տադրանքի ինքնարժեքի ու եկամտաբերության հաշվարկի մեթոդներին: Կրթական ծրագիրը  ծանոթացնում է նաև պրակտիկ գործունեության և տնտեսական խնդիրների լուծման տեսական հարցերին:

Շրջանավարտները կարող են աշխատել տարբեր կազմակերպություններում ցու­ցա­­բե­րե­լով մեքենաշինության ճյուղում տնտեսագիտական խնդիրների լուծման, տնտեսագիտական մոտեցումների կիրառման կարողություններ, մեքենաշինության ճյուղում տնտեսագիտական երևութների վերլուծության, կազմակերպչական և գոր­ծա­րա­րութ­յան ունակություններ:

Լավագույն շրջանավարտները ներկայումս հաջողությամբ աշխատում են հեևյալ կազմա­կեր­պություններում՝

  • «Պրոֆմետ» Երևանի խողովակների եվ պրոֆիլների գործարան (ՍՊԸ),
  • «Երֆրզ» ԲԲԸ,
  • «Մետաքս» հաստոցաշինական ձեռնարկություն (ՍՊԸ),
  • «Ստանկոմտ» ՍՊԸ:

Ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Երևանի Էլեկտրաապարատ ԲԲԸ,
  • Պրոֆմետ ՍՊԸ,
  • Երֆրեզ ԲԲԸ և այլուր: