Տնտեսագիտություն ընդերքաբանության ճյուղում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տնտեսագիտություն ընդերքաբանության ճյուղում

Տնտեսագիտություն (լեռնամետալուրգիայի ճյուղում), մասնագիտությամբ շրջանավարտները ստանում են տնտեսագիտության բակալավրի որակավորում,  ընտրելով այս մասնագիտությունը շրջանավարտները կարող աշխատել ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկի՝ հանքարդյունաբերական եվ մետալուրգիական ձեռնարկություններում, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարություններում, միջազգային կազմակերպություններում, ֆինանսական և բանկային կառույցներում: Հաշվի առնելով, բնօգտագործման ոլորտի, հատկապես լեռնամետալուրգիական արդյունաբերւթյան առաջատարի դերը ՀՀ տնտեսությունում, հեռանկարում կշարունակի աճել սեկտորի կողմց թողարկվող մասնագետների նկատմամբ պահանջարկըՏնտեսագիտություն (բնօգտագործման  ճյուղում) մասնագիտությամբ շրջանավարտները ստանում են տնտեսագիտության բակալավրի որակավորում,  ընտրելով այս մասնագիտությունը, շրջանավարտները կարող են աշխատել բնական՝ հանքային, ջրային, անտառային, հողային ռեսուրսները շահագործող ոլորտներում, ինչպես նաեվ բնական ռեսուրսների եվ շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրներով զբաղվող գիտական կառույցներում, էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարություններում, միջազգային կազմակերպություններում,ֆինանսական և բանկային կառույցներում, բնական պաշարների  կառավարման այլ բնագավառներում:

Ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Քրոնիմետ Մայնինգ» ՓԲԸ,
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեո Պռո Մայինինգ» ՍՊԸ,
  • «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Չաարատ» ՓԲԸ,
  • «Սոթքի ոսկու բացահանք», «Գեո Պռո Մայինինգ Գոլդ» ՍՊԸ,
  • «Արարատի ոսկու կորզման Ֆաբրիկա», «Գեո Պռո Մայինինգ Գոլդ» ՍՊԸ,
  • «Մեղրաձորի ոսկու հանքարան», «Մեղրաձոր Գոլդ՛ ՍՊԸ,
  • «Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ»ՓԲԸ,
  • «Կաշենի պղնձամոլիբդենային կոմբինատ» «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ (ԼՂՀ),
  • «Ավանի աղի հանք»,
  • «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ,
  • «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ,
  • «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ,
  • «Ընդերքի» գործակալություն և այլն: