Դիզայն

«Դիզայն և կերպարվեստ»  ամբիոնն

Ուսումնառության ընթացքում ուսանողները օգտագործում են ինչպես ավանդական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաներ և սարքավորումներ, ինչպիսիք օգտագործվում են պրոֆեսիոնալ դիզայն ստուդիաներում` կիրառելով ժամանակակից համակարգչային ծրագրեր, ձեռք բերելով տեսական և գործնական այնպիսի գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան նրանց աշխատելու համապատասխան դիզայն-նախագծային հաստատություններում և արտադրություններում:

Ամբիոնի շրջանավարտները կարող են աշխատել ինտերիերի, կահույքի փաթեթավորման, տպագրական, հրատարակչական, գովազդային արտադրանքի դիզայն-նախագծման ստուդիաներում, կազմակերպություններում: Ուսումնառության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն կատարելու իրական նախագծային աշխատանքներ, մասնակցելու տեղական և միջազգային մրցույթների: Հատկապես կարևորվում է ուսանողների կատարած դիզայն-նախագծային աշխատանքները, որոնք իրականացվել են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաներից դուրս:

«Դիզայն և կերպարվեստ»  ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • “Ջի-էս էմ ստուդիա” ՍՊԸ
  • “Պրոփ ալ” ՓԲԸ
  • “Թի Էփ Արքիթեքթս” ՍՊԸ