Համակարգչային գրաֆիկա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Համակարգչային գրաֆիկա

Կրթական ծրագրի նպատակն է մարդուն շրջապատող առարկայական և մեդիա աշխարհը ձևավորել այնպես, որ
այն համապատասխանի նրա բնական, սոցիալական և մշակութային պահանջներին:

Շրջանավարտները կունենան հիմնարար գիտելիքներ և ունակություններ հետևյալ ոլորտներում․

  • Արդյունաբերական իրերի և ինտերիերի կահույքի կոնստրուկտավորում, մոդելավորում, ոճավորում,
    փաթեթավորում
  •  Համակարգչային անիմացիոն ֆիլմերի նախագծում՝ գովազդ, մուլտֆիլմեր
  • Հագուստի մոդելավորում
  •  WEB դիզայն
  •  Համակարգչային պաստառային դիզայն
  • Ինֆոգրաֆիկա

Ուսանողները նաև կստանան հիմնարար համակարգչային կրթություն, կուսանեն կիրառվող նախագծային և
իլուստրատիվ բնույթի համակարգչային բոլոր ծրագրերը (Autodesk Autocad, 3Ds Max, Maya, Adobe
Photoshop, Illustrator, After Effects, Premiere Pro, CorelDraw, Solidworks, Rhinoceros)։