Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում

«Մեխանիկա և մեքենագիտություն» ամբիոն

Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր հմտանում են  կիրառական մեխանիկայի, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, հաշվողական  մեխանիկայի,  մեքենաշինության  բնագավառներում   աշխատելու   համար,    ձեռք   են   բերում գիտելիքներ, կարողություններ և հմտություններ մեխանիկական և մեխատրոնային սարքերի, մեքենաների` այդ թվում նաև հատուկ նշանակության համակարգերի   հետազոտման   և   նախագծման համար:

Ուսումնառության ընթացքում ուսումնասիրվում են՝ մեխանիկական համակարգերի մոդելավորում, մեքենաների և սարքերի դինամիկա, մեքենաների կառուցվածքի ամրություն, էլեկտրոնիկա, փորձարարական մեխանիկա, հեղուկների ու գազերի կիրառական մեխանիկա, փորձարարական տվյալների մշակման մեթոդներ և այլ։ Ուսանողը հմտանում է ճարտարագիտական խնդիրներում մեքենաների տեխնոլոգիական ընտրության, մեխանիկական համակարգերի աշխատանքի միջավայրի ճիշտ ընտրության մեջ, ձեռք է բերում ճարտարագիտական խնդիրներում առաձգական օղակներով մեխանիկական համակարգերի դինամիկական մոդելավորման և հետազոտման կարողություններ։

Ուսանողը նաև ձեռք է բերում ճարտարագիտական խնդիրներում 3D տարածական մոդելավորման տարրերի օգտագործման հմտություններ, SolidWorks և ProEngineer դետալների գծագրերի պատրաստման կարողություն։

Շրջանավարտը տիրապետում է և կարողանում է կիրառել մեխանիակական և մեխատրոնային համակարգերի, դրանց մոդուլների և տարրերի դինամիկայի, ամրության, կայունության, հուսալիության և երկարակեցության խնդիրների լուծման մեթոդներին և ժամանակակից համակարգչային ու փորձարարական տեխնիկային:

«Մեխանիկա և մեքենագիտություն» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • «Արագած »ՍՊԸ,
  • «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ: