Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ

«Տրանսպորտային միջոցներ» ամբիոն

Այս կրթական ծրագրով ուսումնառության ընթացքում ուսանողները ձեռք են բերում տեսական գիտելիքներ և գործնական կարողություններ քաղաքացիական ավիացիայի օդանավերի և ուղղաթիռների տարբեր համակարգերի, մեխանիզմների և ագրեգատների հաշվարկի ու նախագծման, տեխնիկական շահագործման և նորոգման, շահագործական հատկանիշների և բնութագրերի գնահատման ու վերլուծման, շահագործական նյութերի ընտրության և կիրառման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ հենքն են շրջանավարտների հետագա մասնագիտական գործունեության արդյունավետ իրականացման և մասնագիտական առաջընթացի համար:

Շրջանավարտները կարող են աշխատել կազմակերպություններում, որոնք իրականացնում են քաղաքացիական ավիաացիայի օդանավերի տեխնիկական սպասարկում, տեխնիկական շահագործում և նորոգում, արատաորոշում և զննություն, ավտոմոբիլների նախագծում, ինչպես նաև մասնագիտական կադրեր պատրաստող ուսումնական հաստատություններում :

«Տրանսպորտային միջոցներ» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • ՖԼԱՅ ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ ՍՊԸ
  • ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե,
  • «Մարս Ավիա» ՓԲԸ,
  • «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ,
  • «ՏԱԹԵՎ-Տ.Տ.Տ.» ՍՊԸ,
  • «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ,
  • «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:
  • «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: