Քիմիական Տեխնոլոգիա

–Կիրառել տեսական` քիմիական ռեակցիաների մեխանիզմների փորձարարական և հաշվարկային հետազոտման, մաթեմատիկական և համակարգչային մոդելավորման մեթոդները  մասնագիտական գործունեության ընթացքում, յուրացնել և կիրառել ժամանա¬կակից տեսությունները, ֆիզիկամաթեմատիկական և հաշվարկային մեթոդները, համակարգչային մաթեմատիկայի և նախագծման ու ինժինիրինգի նոր համակարգերը մասնագիտական խնդիրները արդյունավետ լուծելու համար,

– Կատարել գիտա-տեխնիկական հետազոտություններ քիմիական տեխնոլոգիայի բնագավառում արդյունաբերության տարբեր ճյուղերի համար, լուծել բնագավառին վերաբերող գիտա-տեխնիկական ժամանակակից խնդիրներ, որոնք իրենց ուսումնասիրման համար պահանջում են  մաթեմատիկական և համակարգչային մոդելների մշակում և կիրառում, վերլուծության ծրագրային համակարգերի կիրառում,

– Ձևակերպել տեխնիկական խնդիրներ և կիրառել ավտոմատ նախագծման համակարգեր քիմիական կոնկրետ տեխնոլոգիական սխեմայի իրականացման համար, մշակել նախագծվող քիմիական արդյունաբերության ապարատների և սարքավորումների տեխնիկատնտեսական հիմնավորումներ, կազմել տեխնոլոգիական, շինարարական, բնապահպանական և կենսագործունեության անվտանգության նախագծերի տեխնիկական փաստա-թղթաբանություն:

Առարկայացանկ կրեդիտներ
Նանոկոմպոզիտներ, սինթեզ և հատկությունները 5
Հետազոտման ֆիզիկական եղանակներ 5
Կրթական ծրագիր Քիմիական տեխնոլոգիա
Բարձր ջերմաստիճանային ամորֆ և բյուրեղական նյութերի քիմիա և տեխնոլոգիա 5
Հատուկ նշանակության կապակցող և կոմպոզիցիոն նյութեր 5
Ջերմաքիմիական ռեակցիաներ և դրանց հետազոտ¬ման եղանակները 5
Ֆազային հավասարաշռություն 4
Կրթական ծրագիր Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա
Էլեկտրաքիմիական մեթոդները մաքուր նյութերի ստացման տեխնոլոգիաներում 5
Հակակոռոզիոն  պաշտպանություն  մետաղական և ոչ մետաղական ծածկույթներով 5
Անօրգանական նյութերի տեխնոլոգիայի տեսական հիմունքներ 5
Էլեկտրաքիմիական մեթոդներն  անօրգանական և օրգանական նյութերի ստացման գործընթացներում 4
Կրթական ծրագիր Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա
Հիմնական օրգանական սինթեզի տեխնոլոգիական գործընթացների տեսություն 5
Նուրբ օրգանական սինթեզ 5
Օրգանական ռեակցիաների մեխանիզմներ 5
Կենսաօրգանական  քիմիա 4
Ընտրովի դասընթաց 1                                                                                                     4
Մակերևութաակտիվ նյութերի քիմիա և տեխնոլոգիա  
Ներկանյութերի քիմիա  
Գերմաքուր նյութերի ստացման եղանակներ  
Տեխնոլոգիական գործընթացների լավարկում  
Պոլիմերների քիմիա և ֆիզիկա  
Ջրատար խողովակների գրունտային կոռոզիա  
Նոր տեխնիկական կերամիկա  
Կենսաակտիվ միացությունների ստացման քիմիկա-կենսատեխնոլոգիական մեթոդներ  
Էլեկտրաքիմիական էներգետիկա և հեռանկարային հոսանքի աղբյուրներ  
Ընտրովի դասընթաց 2                                                                                                     4
Կենսաէլեկտրաքիմիա  
Վիճակագրական թերմոդինամիկա  
Քիմիական կինետիկայի հատուկ բաժիններ  
Զանգվածա- և ջերմափոխանակման գործընթացների հատուկ բաժիններ  
Նոր տեխնիկական ապակիներ,տեխնոլոգիա և հատկություններ  
Կատալիզի ժամանակակից տեսություն  
Հիմնական անօրգանական սինթեզի տեխնոլոգիա  
Պոլիմերային նյութերի վերամշակման տեխնոլոգիա  
Մետաղական ծածկույթների ստացման քիմիական և էլեկտրաքիմիական եղանակներ  
Մեմբրանային էլեկտրոլիզի գործընթացներ  
Ընտրովի դասընթաց 3                                                                                                    4
Քիմիական ռեակտորների մոդելավորում  
Զանգվածա- և ջերմանցման գործընթացներ եռացող շերտում  
Երկրորդային պոլիմերների վերաօգտագործում  
Գալվանական էլեմենտների  թերմոդինամիկա, ավանդական հոսանքի աղբյուրներ  
Արդի օրգանական սինթեզի և վերամշակման տեխնոլոգիական գործընթացներ  
Օրգանական օժանդակ միացությունների սինթեզի տեխնոլոգիական գործընթացներ