Էլեկտրատեխնիկա

–           պլանավորել և կատարել էլեկտրատեխնիկական արտադրատեսակների, էլեկտրասարքավորումների համակարգի և դրանց տարրերի փորձարկումներ, վերլուծել, մեկնաբանել փորձնական տվյալները և անել եզրակացություններ,

–           կազմել էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական և էլեկտրատեխնոլոգիական սարքերի և համակարգերի նախագծերի տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթեր, որակի տեխնոլոգիական հսկման փաստաթղթեր և հաշվարկային փորձարարական աշխատանքների հաշվետվություններ,

–           կիրառել մոդելավորման տեխնիկան և տեղեկատվական տեխնոլոգիաներն էլեկտրատեխնիկական համակարգերի ու պրոցեսների հետազոտման, նախագծման և փորձարկման գործընթացներում,

–           պլանավորել և կազմակերպել էլեկտրատեխնիկական արտադրատեսակների, սարքերի և համակարգերի շահագործումը, տեխնիկական սպասարկումն ու կարգաբերումը,

–           օգտագործել էլեկտրամեխանիկական համակարգերի ավտոմոտացված նախագծման ժամանակակից գործիքամիջոցներն ու մեթոդները:

Առարկայացանկ կրեդիտներ
Ճարտարագիտական և համակարգչային գրաֆիկա 5
Կիրառական մեխանիկա 12
Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա 4
Էլեկտրառադիոնյութեր 4
Չափագիտություն և սերտիֆիկացում 4
Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ 10
Էլեկտրոնիկա 4
Էլ. մեքենաներ և տրանսֆորմատորներ 11
Էլեկտրական և էլեկտրոնային ապարատներ 7
Էլեկտրաբանեցման հիմունքներ 5
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և մաթեմա-տիկական մոդելավորում էլեկտրամեխանիկայում 6
Տեխնիկական հաշվարկի հիմունքները էլեկտրամեխանիկայում 6
ՈՒժային էլեկտրական և էլեկտրոնային ապարատներ 5
Էլեկտրամեկուսչային նյութերի և արտադրատեսակների փորձարկումներ 3
Էլեկտրատեխնիկական սարքերի փորձարկում շահագործում և նորոգում 5
Կենցաղային էլեկտրատեխնիկական սարքեր 4
Էլեկտրամեխանիկական համակարգերի և  տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման հիմունքներ 5
Էլեկտրամեկուսչային տեխնիկայի հիմունքներ 6
Էլեկտրատեխնոլոգիայի հիմունքներ 4
Էլեկտրոնային կերպափոխչային տեխնիկա 4
Կաբելային տեխնիկայի հիմունքներ և արտադրման տեխնոլոգիա 6
էլեկտրամատակարարում 2
Ընտրություն 1  «Էլեկտրամեկուսչային, կոնդենսատորային և մալուխային տեխնիկա»
ՈՒժային և կապի կաբելներ 6
Կոնդենսատորաշինություն 5
Դիէլեկտրիկների ֆիզիկա 3
Պոլիմերները էլեկտրամեկուսչային տեխնիկայում 6
Ընտրություն 2 «Էլեկտրամեխանիկա»
Էլեկտրամեքենաշինության տեխնոլոգիա 3
Էլեկտրամեխանիկական համակարգերի ավտոմատացված նախագծման համակարգեր 5
Ավտոմատ համակարգերի էլեկտրոնային միկրոմեքենաներ 6
Էլեկտրամեխանիկական համակարերի ավտոմատիկայի իմպուլսային և թվային սարքեր 6
Ընտրություն 3 «Էլեկտրական և էլեկտրոնային ապարատներ»
Կառավարման և պաշտպանության էլեկտրական ապարատներ 6
Էլեկտրաապարատաշինության տեխնոլոգիա 3
Էլեկտրական ապարատների ավտոմատացված նախագծման հիմունքներ 5
Ավտոմատիկայի իմպուլսային և թվային սարքեր 6
Կառավարման և պաշտպանության էլեկտրական ապարատներ  
Ընտրություն 4 «Արդյունաբերական կայանքների և տեխնոլոգիական համալիրների էլեկտրաբանեցում և ավտոմատիկա»
Արդյունաբերական կայանքների ավտոմատացված էլեկտրաբանեցում 5
Քոմփյութերացված էլեկտրաբանեցումների ապարատածրագրային միջոցներ 9
Արտադրական կայանքների և տեխնոլոգիական համալիրների էլեկտրոնային և քոմփյութերային կառավարման համակարգեր 6