Ավիացիոն Եվ Հրթիռային Տեխնիկա

Ծրագրի կրթական վերջնարդյունքները շրջանավարտների կոմպետենցիաների տեսքով

-պլանավորել և կատարել մեխանիկական էքսպերիմենտներ, վերլուծել, մեկնաբանել փորձնական տվյալները և անել եզրակացություններ,

– կազմել թռչող ապարատների, շարժիչների և դրանց համակարգերի նախագծերի տեխնիկական փաստաթղթեր, հաշվարկային փորձարարական աշխատանքների հաշվետվություններ, քոմպյուտերային պրեզենտացիաներ` համապատասխան ստանդարտների  պահպանումով և օֆիսային ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործումով,

– կառուցել և հետազոտել թռչող ապարատների, շարժիչների և դրանց համակարգերի մաթեմատիկական մոդելներ,

– ընտրել տեխնոլոգիական մեքենա, սարքավորում, հարմարանք, ռեժիմներ և նյութեր  թռչող ապարատների, շարժիչների և դրանց համակարգերի պատրաստման, շահագործման, սպասարկման և նորոգման հիմնական պրոցեսների համար,

– օգտագործել մեխանիկական համակարգերի քոմպյուտերային մոդելավորման և նախագծման ժամանակակից ծրագրային միջոցներ և հաշվողական ապարատ:

Առարկայացանկ կրեդիտներ
Ճարտարագիտական և համակարգչային գրաֆիկա 5
Ընդհանուր էլեկտրատեխնիկա 5
Նյութագիտություն 4
Տեխնոլոգիական չափումներ և ստանդարտացում 4
Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա 4
Թերմոդինամիկա և ջերմափոխանցում 4
Տեսական մեխանիկա 9
Նյութերի դիմադրություն 10
Մեխանիզմների և մեքենանների  տեսություն 7
Մեքենաների մասեր 7
Հիդրավլիկա և հիդրոպնևմասարքավորումներ 7
Գազոդինամիկա 3
Աերոդինամիկա  6
Թռիչքների դինամիկա 4
Ավիացիոն շարժիչների կառուցվածք և հաշվարկ 9
Թռչող ապարատների էլեկտրական և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ 5
Թռչող ապարատների և ավիացիոն շարժիչների տեխ. սպասարկման պլանավորում, կազմակերպում և կատարում 4
Ավիացիոն  շարժիչների տեսություն և դինամիկա 5
Թռչող ապարատների տեխնիկական շահագործում 5
Ավիացիոն շարժիչների տեխնիկական շահագործում 5
Ավիացիոն շարժիչների և թռչող ապարատների նորոգում 5
Լիցենզավորումը և հավաստագրումը ավիացիայում 4
Թռչող ապարատների  կառուցվածք և հաշվարկ 10
Թռիչքների անվտանգություն և մարդկային գործոն 5
Թռչող ապարատների էլեկտրական և ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեղեկատվական համակարգեր 5