Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար Պոլիտեխնիկը կազմակերպում է ձեռներեցության դասընթացներ` «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների համար Պոլիտեխնիկը կազմակերպում է ձեռներեցության դասընթացներ` «Ինչպես սկսել սեփական բիզնեսը և ստարտափը» խորագրով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների շարքին, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 22-ից 26-ը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ): Դասընթացները նախատեսված են 44 օրյա պատերազմի մասնակիցների, պատերազմից  տուժած, Արցախից եկած ուսանողների և ներգաղթյալների համար: Այլ հետաքրքրված անձիք ևս կարող են գրանցվել և մասնակցել:

Դասընթացները կազմակերպում է ՀԱՊՀ-ը` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Համագործակցությունն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ՄԹ Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

Հնգօրյա դասընթացի նպատակն է ծանոթացնել նորարարական և ստեղծագործական մտածելակերպին, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին և միջազգային տերմինաբանությանն այդ բնագավառում: Վերապատրաստման արդյունքում մասնակիցները կստանան ձեռներեցության, ձեռնարկատիրության, բիզնեսի մոդելավորման,  ստեղծագործական և նորարարական մտածելակերպի զարգացման մասին գիտելիքներ, որոնց հենքի վրա վերապատրաստված անձը կնպաստի ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացմանը` միտքն արտադրանքի վերածելով:

Հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով և գրանցվել: Այլ հարցերի դեպքում զանգահարել (+374) 10 56 74 25 / (+374) 98 12 12 94 կամ նամակ ուղարկել հետևյալ էլ.հասցեներին  [email protected], [email protected]: