Մենք
Քոլեջը ստեղծվել է 1993թ. և այն բուհին կից գործող առաջին քոլեջն էր հանրապետությունում: Մինչ 2009թ. քոլեջում ընդունելությունը կատարվում էր միայն լրիվ հիմնական (միջնակարգ) կրթության հիմքի վրա, և ուսման ավարտին շրջանավարտներին շնորհվում էր կրտսեր ճարտարագետի որակավորում: Սկսած 2010թ.-ից ՀԱՊՀ Քոլեջը սկսեց ընդունելություն իրականացնել նաև հիմնական ընդհանուր կրթության (9-րդ դասարանի բազա) հիմքի վրա:
Այժմ ՀԱՊՀ Երևանի քոլեջում 14 մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 1600 ուսանող:
2011թ. ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ՀՊՃՀ-ին միացվեց Երևանի պետական արդյունաբերական քոլեջը: Այս միավորումը նոր զարկ տվեց համալսարանում միջին մասնագիտական կրթության կազմակերպմանը: Այժմ ՀԱՊՀ քոլեջում մի շարք մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 950 ուսանող:
Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած բազմաթիվ շրջանավարտներ, շարունակելով ուսումը բակալավրական կրթական ծրագրի 2-րդ կուրսում, ստացել են բակալավրի, մագիստրոսի որակավորումներ, իսկ նրանցից լավագույնները` նաև տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
ՀԱՊՀ Քոլեջում դասավանդում են Պոլիտեխնիկական համալսարանի բազմափորձ դասախոսները: Քոլեջի ուսանողները օգտվում են համալսարանի կրթական ծրագրերում սովորող ուսանողների բոլոր իրավունքներից: Շրջանավարտներին տրվում է համապատասխան մասնագիտության գծով տեխնիկի որակավորում:
Վայր: Մանանդյան 36, Հեռ.: +374 10 42 08 35, Էլ-փոստ: [email protected]