Մասնագիտություններ

Գլխավոր / Քոլեջ / Մասնագիտություններ

Ավտոմոբիլի և մասնագիտացված շարժակազմի ընդհանուր կառուցվածքը, ավտոմեքենայի անվտանգ վարման հմտությունները, ավտոմոբիլի էլեկտրասարքավորումները,  մեքենաները և մեխանիզմները աշխատանքի նախապատրաստելը, առանձին հանգույցներ և մեքենամասեր կարգաբերելը:

Հստակ ներկայացնում է ինֆորմացիոն ցանցը որպես բարդ համակարգ, ուսանում է ցանցի էլեմենտները և նրանց նշանակությունը: Ներկայացնում է ցանցի ֆունկցիոնալ մոդելը, ցանցային ծրագրային ապահովման նշանակությունը, կառուցվածքն ու ֆունկցիոնալ գործողությունները:

Վերանորոգել ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, ձայնագրման, տեսագրման, վերարտադրման և համանման այլ սարքավորումներ, ինչպես նաև ստուգել ցանկացած էլեկտրոնային սարքավորումների աշխատանքը, վնասված դետալները փոխարինել նորով և ամբողջովին վերականգնել սարքի աշխատանքը: Ինչպես նաև ուսուցանվում է բոլոր կիսահաղորդիչների դերն ու նշանակությունը, աշխատանքի կատարման կանոնները աշխատանքի կատարման ժամանակ:

Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման կատարելագործում, ինչպես նաև հարակից աշխատանքներ, համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող ծրագրերի տվյալների մշակում, գրառում և թարմացում, ավտոմատացված ծրագրավորման մեթոդներ, տիպային և ստանդարտ ծրագրեր, կառավարող, մշակող, սպասարկող ծրագրեր, դրանց օգտագործման հրահանգներ, մուտքային ալգորիթմական լեզուների մշակում

Բացահայտել և լուծել բժշկական սարքավորումների սպասարկման և աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները՝ կիրառելով բժշկական սարքավորումների բնագավառի տեսական և գործնական գիտելիքներ, կատարել բժշկական սարքավորումների կանխարգելիչ ստուգումներ և զննումներ՝ անսարքությունները  ժամանակին հայտնաբերելու և վերացնելու նպատակով, կարգավորել, կարգաբերել և ենթակարգաբերել բժշկական սարքավորումների հանգույցներ կամ առանձին համակարգեր:

Դիզայն-նախագծային պրոցեսի իրականացում, գունագրաֆիկական տախտակների մշակում, գովազդային պաստառների և գրաֆիկական այլ էլեմենտների նախագծում և տպագրում, համակարգչային կետային և վեկտորային գրաֆիկա, եռաչափ մոդելավորման տեխնոլոգիա, WEB կայքի դիզայնի նախագծում, WEB կայքերի որոնողական համակարգերի առաջխաղացման միջոցների ստեղծում:

Կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ՝ հարազատ մնալով բնագրի ոգու և ոճի հնարավորինս ճշգրիտ փոխանցման համար: Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության գործընթացների կազմակերպում, գործերի արխիվային պահպանում:

Վայր: Մանանդյան 36, Հեռ.: +374 10 42 08 35, Էլ-փոստ: [email protected]