
Տնօրինություն
Պոլիտեխնիկի Քոլեջի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Համալսարանի կանոնադրությանը և Քոլեջի կանոնադրությանը համապատասխան` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ: Քոլեջի կառավարման մարմիններն են`
1) Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը,
2) Համալսարանի ռեկտորը,
3) Համալսարանի Գիտական խորհուրդը,
4) Քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` Քոլեջի խորհուրդը,
5) Քոլեջի գործադիր մարմինը` Քոլեջի տնօրենը:
Քոլեջի կառուցվածքը սահմանվում է Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի կողմից` Գիտական խորհրդի առաջարկությամբ:
Քոլեջի տնօրենն ընտրվում է Համալսարանի Գիտական խորհրդում՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների արդյունքում ընտրված տնօրենին պաշտոնի է նշանակում Համալսարանի ռեկտորը և նրա հետ սահմանված կարգով կնքում պայմանագիր 5 տարի ժամկետով:
Տնօրեն


Փոխտնօրեններ

Արուսյակ Ալյոշայի Թարայան
Քոլեջի փոխտնօրեն
Լուսինե Հակոբի Պողոսյան
Քոլեջի փոխտնօրեն
Քոլեջի խորհուրդ

Քոլեջի կառավարման կոլեգիալ մարմինը Քոլեջի Խորհուրդն է, որի նախագահը Քոլեջի տնօրենն է: Խորհրդի կազմում ընդգրկվում են տնօրենի տեղակալ(ներ)ը, ստորաբաժանումների ղեկավարները, արհեստակցական կազմակերպության ղեկավարը և Ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև առաջատար դասախոսներ Համալսարանի ու դրա ամբիոնների գիտամանկավարժական կազմի այլ ներկայացուցիչներ, Ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչները պետք է կազմեն խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը: Խորհրդի թվաքանակը և ցուցակային կազմը հաստատվում է համալսարանի ռեկտորի կողմից՝ 5 տարի ժամկետով:
- հաստատում է Քոլեջի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխությունները, սահմանում Խորհրդի ձևավորման կարգը.
- սահմանում է Քոլեջի կառավարման համակարգը, ձևավորում նրա հաստիքացուցակը.
- իրականացնում է Քոլեջի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը.
- սահմանում է Քոլեջին օգտագործան իրավունքով տրամադրվող գույքի կազմը.
- վերահսկողություն է իրականացնում Քոլեջին տրամադրված գույքի օգտագործման և պահպանման նկատմամբ, որոշում կայացնում Քոլեջին տրամադրված գույքի օտարման կամ վարձակալության հանձնման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. լսում է Քոլեջի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ, քննում դրանց վերստուգման արդյունքները.
- կասեցնում կամ անվավեր է ճանաչում տնօրենի կամ Խ մորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Համալսարանի կանոնադրության պահանջներին հակասող որոշումները.
- առաջարկություն է ներկայացնում Քոլեջի վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
- իրականացնում է այլ լիազորություններ:
Վայր: Մանանդյան 36, Հեռ.: +374 10 42 08 35, Էլ-փոստ: [email protected]