«Շնեյդեր էլեկտրիկ-Տաշիր-ՀԷՑ-ՀԱՊՀ» Գերազանցության կենտրոն
Կենտրոնի տնօրեն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ստեղծված նոր կենտրոնը «Շնեյդեր էլեկտրիկ»-ի և ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկն է։ Տասնյակ ուսանողներ և երիտասարդ գիտնականներ զարգացնում են իրազեկությունը և ծանոթանում էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին։ Մասնագետները հնարավորություն ունեն նաև անցկացնել պրակտիկա «Շնեյդեր էլեկտրիկ»-ում, որը էներգետիկայի և արդյունաբերության համար արդյունավետ լուծումների մշակման աշխարհի առաջատար ընկերություն է։
Ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած «Գերազանցության» կենտրոնը թույլ է տալիս ոչ միայն պատրաստել ապագա արհեստավարժ մասնագետներ, այլև նոր հնարավորություններ է ընձեռում էներգամատակարարման ոլորտի կայացած մասնագետների համար։
Կենտրոնը մասնակցում է Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքների օբյեկտների արդիականացման ծրագրին՝ աշխարհի լավագույն տեխնոլոգիաների հասանելիության հեռանկարով։ «Շնեյդեր էլեկտրիկ»-ը և «Տաշիր» ընկերությունների խումբը ուսումնասիրում են արդյունաբերական համագործակցության հնարավորությունը՝ ուղղված ճարտարագիտության և ժամանակակից էլեկտրասարքավորումների ու ավտոմատացման համակարգերի արտադրությանը եվրասիական տնտեսական միության մատակարարումների շրջանակներում։