Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն
Կենտրոնի տնօրեն
«Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների» («Գիտական աշխատանքների ծառայությունների և ինովացիոն հետազոտությունների») կենտրոնը գործում է 2005 թվականից (նախկինում այդ ստորաբաժանումն այլ կարգավիճակով համալսարանում գործել է ավելի քան 40 տարի): 2011թ. հոկտեմբերից կենտրոնի գործառույթներն ընդլայնվել են` կենտրոնը սկսել է իրականացնել գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործընթացը: Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները. համալսարանում իրականացվող գիտատեխնոլոգիական հետազոտությունների և նորարարական գործունեության համակարգում ու սպասարկում՝ ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող բազային և դրամաշնորհային, ինչպես նաև տնտպայմանագրային ու միջազգային հիմնադրամներից ֆինանսավորվող նախագծերի համակարգում և սպասարկում, գիտաժողովների կազմակերպում, սեմինարների (այդ թվում առցանց), խորհրդակցությունների, մրցույթների կազմակերպում, ՀԱՊՀ-ում հրատարակվող պարբերականների հրատարակում, գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործընթացի կազմակերպում, ՀԱՊՀ-ում գործող մասնագիտական խորհուրդների աշխատանքի համակարգում, ինովացիոն ծառայությունների մատուցում, տեխնոլոգիական ինովացիոն հարթակի աշխատանքների կազմակերպում։
Գիտահետազոտական կենտրոնի գործառույթները կարելի է բաժանել երեք բովանդակային ոլորտների, որոնց իրականացմամբ պետք է զբաղվեն համապատասխան բաժինները` արդեն գործող Գիտակազմակերպական, Գիտամանկավարժական կադրերի պատրաստման բաժինները և Ինովացիոն ծառայությունը:
- պետական ֆինանսավորմամբ գիտական նախագծերի աշխատանքների ու նորարարական գործունեության համակարգում, ֆինանսական վիճակի վերլուծություն, ինչպես նաև տնտպայմանագրային ու միջազգային դրամաշնորհներից ֆինանսավորվող գիտական հետազոտությունների համակարգում և սպասարկում,
- պետական ֆինանսավորմամբ գիտական նախագծերի աշխատանքների կադրային ու ֆինանսավերլուծական ծառայությունների մատուցում:
- պետական ֆինանսավորմամբ գիտական նախագծերի հայտերի հավաքագրում,
- բազային գիտահետազոտական լաբորատորիաների, թեմատիկ (դրամաշնորհային) նախագծերի ընթացիկ և տարեկան հաշվետվությունների հավաքագրում,
- գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի կազմակերպում,
- ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի կազմակերպում,
- «Պոլիտեխնիկական ընթերցումներ» սեմինարների,ընթացիկ գիտաժողովների, պարբերական գիտական սեմինարների, աշխատանքների կազմակերպում և արդյունքների ամփոփում,
- գիտական հոդվածների ժողովածուների և հանդեսների (ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագրի տեխնիկական գիտությունների սերիայի, ՀԱՊՀ «Բանբերի» սերիաների («Մեխանիկա, մեքենաշինություն, մեքենագիտություն», «Էլեկտրատեխնիկա, էներգետիկա», «Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա», «Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ»),«Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում» միջբուհական գիտական և մեթոդական հոդվածների ժողովածու, ՀԱՊՀ «Լրաբեր» գիտամեթոդական հոդվածների ժողովածու) հրատարակման գործընթացի կազմակերպում,
- գիտական մրցույթների գործընթացի կազմակերպում և արդյունքների ամփոփում,
- գյուտերի արտոնագրմանն առնչվող կազմակերպական աշխատանքների կատարում և խորհրդատվության տրամադրում,
- գիտաժողովների, սեմինարների և գիտատեխնոլոգիական տարաբնույթ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության ամփոփում, վերլուծություն, համակարգում, տրամադրում և տարածում,
- այլ կազմակերպությունների հետ համագործակցային կապերի ստեղծում,
- իրականացվող նախագծերին գիտատեխնիկական լրատվության տրամադրում (գիտական հետազոտությունների տեղեկատվական պահանջմունքների ուսումնասիրություն, գիտական գրականության համալրում, Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտատեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ լրատվության վերլուծություն և տրամադրում),
- ՀԱՊՀ գիտական ու գիտատեխնիկական գործունեության միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմում,
- ՀԱՊՀ գիտական ու գիտատեխնիկական գործունեության անձնագրի կազմում,
- Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումներիկենտրոնի տարեկան հայտերի և հաշվետվությւնների կազմում։
- ՀԱՊՀ ասպիրանտուրա ընդունելության հայտի ձևավորում, ասպիրանտուրա ընդունելության կազմակերպում,
- ասպիրանտների, հայցորդների, դոկտորանտների հրամանագրման, ատենախոսությունների թեմաների, գիտական ղեկավարների, աշխատանքների անհատական պլանների հաստատման գործընթացների կազմակերպում,
- ասպիրանտների, հայցորդների ուսումնական գործընթացի կազմակերպում կրեդիտային համակարգով,
- ասպիրանտների և հայցորդների որակավորման քննությունների կազմակերպում և արդյունքների ամփոփում,
- ատենախոսությունների պաշտպանությունների և մասնագիտական խորհուրդների (031-Մետալուրգիայի և նյութագիտության, 032-Կառավարման և ավտոմատացման, 046-Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի, 034-Մեքենաշինության և մեքենագիտության, 038-Էլեկտրատեխնիկայի, 049-Էներգետիկայի, 053-Մաթեմատիկայի, 057-Քիմիական տեխնոլոգիաների) աշխատանքների համակարգում,
- գիտական կոչումների շնորհման գործընթացի կազմակերպական աշխատանքների իրականացում:
«Տեխնոլոգիական ինովացիոն հարթակի» գործունեության կազմակերպում.
- Պոլիտեխնոպարկի ինովացիոն ու հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և ներդրման, տեխնոլոգիաների փոխանցման կազմակերպում և համակարգում,
- ինովացիոն պորտալի շահագործում,
- փորձագիտական կենտրոնի շահագործում, այլ կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով տեխնոլոգիական ու փորձագիտական ծառայությունների տրամադրում,
- տեխնոլոգիական ինկուբատորի գործառույթների իրականացում,
- մարքեթինգային ուսումնասիրությունների կատարում,
- վերլուծականխորհրդատվական ծառայությունների մատուցում:
- hամալսարանի «Մտավոր սեփականության վերաբերյալ հայեցակարգի» մշակում և իրականացում,
- hամալսարանի աշխատակիցների և սովորողների նորարարական և ստեղծագործ մտածելակերպի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- hամալսարանում «Գաղափարից-Շուկա» գործընթացի կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- գյուտերի արտոնագրմանն առնչվող կազմակերպական աշխատանքների կատարում և խորհրդատվության տրամադրում,
- hամալսարանի աշխատակիցների/սովորողների գյուտերի արտոնագրերի հայտերի նախնական պատենտային որոնում,
- hամալսարանի աշխատակիցների/սովորողների գյուտերի և պատենտների շուկայական հեռանկարայնության բացահայտում, շուկայի վերլուծություն,
- միջազգային պատենտային, նորարարական ու տեխնոլոգիաների փոխանցման կազմակերպությունների հետ կապերի հաստատում և դրանց շարունակական զարգացում,
- գիտությունձեռնարկատիրություն համագործակցությանն ուղղված միջոցառումների իրականացում,
- գիտական արդյունքների տարածման նպատակով գործընկերային կապերի հաստատում,
- առաջարկված նոր տեխնիկական լուծումների փորձաքննության կազմակերպում,
- հետազոտական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ գիտատեխնիկական լրատվության տրամադրում (գիտական հետազոտությունների տեղեկատվական պահանջմունքների ուսումնասիրություն, Հայաստանում և արտասահմանում կազմակերպվող գիտատեխնոլոգիական միջոցառումների վերաբերյալ լրատվության վերլուծություն և տրամադրում):