Կենտրոնի ղեկավար

Կենտրոնի մասին

ՀԱՃԼ-ն (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ) հիմնվել է 2013 թ. սեպտեմբերի 2-ին և առավել քան 30 մասնագիտացված և ունիվերսալ ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներից կազմված առաջադեմ փորձարարական կենտրոն է:

ՀԱՃԼ-ն տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի կրթահամալիրի տարածքում և զբաղեցնում է 10-րդ մասնաշենքի առաջին չորս հարկերը՝ 1600 մ2 տարածքով:

ՀԱՃԼ ծրագրի հիմնական նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների և շրջանավարտների պահանջարկը: Լրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններում առկա աշխատակիցների պակասը, ինչպես նաև նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը՝ բարձրացնելով հայաստանյան ընկերությունների միջազգային մրցունակությունը:

ՀԱՃԼ-ի խնդիրներն են՝ ամրապնդել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական կարողություններն ու ընդլայնել հետազոտությունների իրականացման ներուժը՝ ՀԱՊՀ կրթական և հետազոտական լաբորատորիաների բարելավման և համաշխարհային ստանդարտներին համահունչ արդիականացման միջոցով:

 

Վայր: 10-րդ մասնաշենք, Հեռ.: +374 10 56 63 75, Էլ-փոստ: [email protected]