LearnEnglish Select անգլերեն լեզվի առցանց դասընթացներ

Անգլերեն լեզվի  առցանց  դասընթացները նախատեսված են ծրագրի շահառու հաստատությունների ուսանողական, դասախոսական համակազմի կամ վարչական աշխատող հանդիսացող անձանց համար:

Մանրամասների համար անցեք հղմամբ

The English Channel

The English Channel-ը անվճար առցանց հարթակ է, որը կօգնի ձեզ սովորել անգլերեն և ինտերակտիվ տեսանյութերի միջոցով ձեռք բերել կարիերայի զարգացման համար անհրաժեշտ հմտություններ։

Ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցում առցանց դասընթացների միջոցով, այդ թվում Զանգվածային բաց առցանց դասընթացների (ԶԲԱԴ) հարթակում:

Մանրամասների համար անցեք հղմամբ

Դասընթաց դասավանդողների համար «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում»

Նպատակը՝ փոխանցել Բրիտանական թագավորության փորձը ձեռնարկատիրության և դրա դասավանդման ոլորտում:

Օրակարգ՝

Դասավանդողներ՝

Սառա Ջնեսը (City University)

Նիլ Մարշալը (Changeschool)

«Ստեղծարար ձեռներեցություն» – կասկադային դասընթացներ ուսանողների համար

Նպատակը՝  ձեռնարկատիրական մտածողության տարածումը համալսարանում

Դասընթացներն միտված են ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցմանը՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկ ու մտավոր սեփականության պահպանում:

«Մեծ գաղափարների մարտահրավեր» տեսանյութերի մրցույթ

«Մեծ գաղափարների մարտահրավեր» տեսանյութերի մրցույթը տեղի է ունենում  Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի մասնակից հաստատությունների ներկայացուցիչների շրջանում, որոնք հանդես կգան ստեղծարար ոլորտին առնչվող ստարտափ նախագծերով:

Հայտերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝

Թվային տեխնոլոգիա

Սոցիալական ազդեցություն

Ստեղծարարություն

Մանրամասների համար անցեք հղմամբ

Մրցույթի եզրափակիչ տասնյակ

ANEL NPUA տասնյակ

Անգլերեն ակումբ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիները հաջորդ 2019-2020 տարում հյուրընկալում են Ստեղծարար միտք-Անգլերենի ակումբը:

Որպես Ստեղծարար միտք նախագծի մաս, «Անգլերենի ակումբ»-ը իրականացնում է  անգլերենի ուսուցման  ծրագիր ուսանողների համար: Ծրագիրը հիմնված է անգլերենի ակումբի հայեցակարգի վրա, որը գործում է համալսարանների տարածքում և ուղղված է խթանելու ինտերակտիվ միջոցառումների միջոցով անգլերեն լեզվի ուսուցումը:

Ծրագրի տևողությունը՝ 20 շաբաթ, շաբաթական երկու անգամ 90 րոպե տևողությամբ դասընթաց (հոկտեմբերի 2019-Մարտ 2020) մինչև 20 ուսանողների համար: