Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները համատեղ Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլլի (ChangeSchool) հետ իրականացնում են «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիրը:

Դասընթացը նախատեսված էր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի համար և նպատակ ուներ փոխանցելու Բրիտանական թագավորության փորձը ձեռնարկատիրության և դրա դասավանդման ոլորտում:

«Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում ավելի քան 500 ուսանող կստանան ձեռնարկատիրական հմտություններ ինչը և կնպաստի Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը:

 

Ծրագրի մասին.

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (ՂազախստանՈւզբեկստանՂրղստան), Հարավային Կովկասում (ԱդրբեջանՀայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

 

Ծրագրի նպատակներն են.

    1. Ծրագրում ներգրավված յոթ երկրում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն ՄԹ համալսարանների հետ,
    2. Ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցանում՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում,
    3. Առցանց դասընթացների միջոցով, այդ թվում Զանգվածային բաց առցանց դասընթացների (ԶԲԱԴ) հարթակում ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանում:

 

Ակնկալվող արդյունքներն են.

    • բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը, բարելավել ձեռնարկատիրությունը և անգլերենի հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել և զարգացնել իրենց բիզնեսը `աջակցելով ստեղծարար տնտեսությունների զարգացմանը:
    • բարելավել Միացյալ Թագավորությունում և ծրագրային երկրներում գործընկերների միջև համագործակցությունը ` կրթական համակարգերում և ձեռնարկատիրական հանգույցներում կայուն ձեռնարկատիրական հմտությունների զարգացման համար:

 

Գործընկեր համալսարաններ.

    • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
    • Հայաստանի պետական համալսարան
    • Հայաստանում ֆրանսիական համալսարան
    • Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարան
    • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    • Երևանի պետականբժշկական համալսարան
    • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
    • ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ
    • ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղ
    • ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ