Ինովացիոն ինկուբատոր

        

Պոլիտեխնիկի ինովացիոն ինկուբատորը հիմնադրվել է Եվրոպական Միության  Erasmus+ ծրագրի «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ (InnoCENS)» նախագծի շրջանակներում

Ինկուբատորի առաքելությունն է աջակցել ստարտափների և նորարար խմբերի բիզնես գաղափաների զարգացմանը հարմարավետ միջավայր, գիտելիքներ, խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Նախագծի նպատակն է աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում` զարգացնելով նորարարական եւ ձեռնարկատիրական բարձրագույն կրթությունը` նպատակ ունենալով  նպաստել և դյուրացնել բուհ-արտադրություն համագործակցությունը և նորարարական գաղափարների առևտրայնացումը:

Առանձնահատուկ խնդիրներն են՝

  • Ճարտարագետների համար նախատեսված «Նորարարական համակարգ» նոր մագիստրոսական կուրսի զարգացումը և ներդրումը
  • Ճարտարագետների համար նախատեսված «Ձեռնարկատիրություն» նոր մագիստրոսական կուրսի զարգացումը և ներդրումը
  • Նորարարական մանկավարժության և նորարարական իրազեկվածության գնահատման ներդրումը
  • Թվով 8 նորարարական կենտրոնների կայացումը գործընկեր երկրներում
  • Ուսանողների և աշխատակազմի համար բիզնես ինկուբատոր ծառայությունների զարգացումը և տրամադրումը
  • Ուսանողների և աշխատակազմի համար ինովացոն մրցույթի կազմակերպումը
  • Ուսանողների եւ աշխատակազմի գաղափարների առևտրայնացման և նոր «start-ups»- ներ ստեղծման աջակցումը
  • Գործընկեր երկրների այլ համալսարաններում արդյունքների տարածումը:

Գործընկերներ:

  • Տեխնոլոգիաների թագավորական համալսարան
  • Տուրկուի կիրառական գիտությունների համալսարան
  • Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան
  •  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարություն
  • Գիտական կրթության բարեփոխումների հիմնադրամ
  • Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտ
  • Վրաստանի տեխնիկական համալսարան
  • Բաթումիի Շոթա Ռուստավելիի անվան համալսարան
  • Վրաստանի կրթության և գիտության նախարարություն
  • «SMART» կոնսալտինգ
  • Բելարուսիայի պետական համալսարան
  • Բրեստի պետական տեխնիկական համալսարան
  • Բելորուսիայի կրթության նախարարություն
  • Ալմատայի  ուժային ճարտարագիտության և կապի համալսարան
  • Տարազի պետական համալսարան
  • Բոլոնիայի գործընթացի և ակադեմիական շարժունակության կենտրոն
  • ՆԴ և Ընկ., ՓԲԸ

Ծրագրի համակարգող՝  Հուան Ֆան (Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ (ՏԹԻ))

Նախագծի տևողությունը՝ 2016-2019

Նախագծի կայքէջը՝ http://gidec.abe.kt.se/InnoCENS

Նախագծի ՀԱՊՀ պատասխանատու

Ռուբեն Աղգաշյան
Պրոֆ., պրոռեկտոր
Էլ. փոստ` [email protected]

Պլանավորված գործառույթներ.

  • Ուսումնական այց, ծանոթություն Շվեդական նորարարական համակարգի հետ
  • «Ձեռներեցություն» թեմայով դասընթաց դասավանդողների համար, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, Իսպանիա
  • Հարցաշարային հետազոտություն նորարարության և ձեռներեցության գործընկեր երկրներում
  • Ճարտարագետների համար նորարարական համակարգերի և ձեռներեցության մագիստրոսական կուրսի զարգացում և ներկայացում
  • Նորարարական մանկավարժության դասընթաց, Տուրկուի կիրառական գիտությունների համալսարան, Ֆինլանդիա
  • Նորարարական իրավասության գնահատման դասընթաց, Բելարուսիայի պետական համալսարան
  • Նորարարական կողմնորոշմամբ ուսումնական ծրագրի նախագծման դասընթաց, Տարազի պետական համալսարան, Ղազախստան
  • Թվով 8 նորարարական կենտրոնների ստեղծում
  • Ուսանողների և աշխատակազմի համար բիզնես ինկուբատոր ծառայությունների զարգացում և տրամադրում
  • Չորս համագործակից երկրներում նորարարական մրցույթի կազմակերպում