Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտ Մարիա Դանիելյանը «Կենգուրու» մրցույթում նվաճել է Ոսկե մեդալ

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտ Մարիա Դանիելյանը «Կենգուրու» մրցույթում նվաճել է Ոսկե մեդալ

Մինչ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ դառնալը Մարիա Դանիելյանը սովորում էր Երևանի Վ․ Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում, գերազանց առաջադիմությամբ։ Հավասարապես սիրում է բոլոր առարկաները, բայց նրան հատկապես գրավում է մաթեմատիկան։ Մարիան յուրաքանչյուր տարի մասնակցում է մաթեմատիկական մրցույթների և ունենում նվաճումներ՝ մրցանակներ։ Եղել է նաև այնպես երբ մեկ տարում  Մարիա Դանիելյանը մասնակցել է 3 տարբեր՝ «Մեղու», «Կենգուրու», «Медвежонок» մրցույթներին, որտեղ միաժամանակ արժանացել է մրցանակների։ Սակայն նրա համար հատկապես ուշագրավ էր 2020թ․ անցկացված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որտեղ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 10-րդ «գ» դասարանի աշակերտուհի Մարիա Դանիելյանը արժանացավ ոսկե մեդալի։

Պոլիտեխնիկցիները շնորհավորում են Մարիա Դանիելյանին, մաղթում ամենայն բարիք և նոր հաղթանակներ։